close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2017
+15°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2017
USD1481.50
GBP1633.85
EUR1565.52
RUB18.39
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ` Հայաստանում

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2017, 13:54
 Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ` Հայաստանում

Սեպտեմբերի 14-15-ին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնած օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է Հայաստանի բնության պետական թանգարանից, որտեղ տեղի է ունեցել բնապահպանության թեմաներով նկարչական մրցույթ, ինչին հաջորդել է հաղթած դպրոցահասակ երեխաների պարգևատրում և շրջայց թանգարանում: Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա 2017թվականի խորագիրն է «30 տարի Մոնրեալի արձանագրությունը պաշտպանում է մեզ արեգակից»:

Միջոցառումները շարունակվել են ՀՀ բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում: Դենդրոպարկում մեկնարկը տրվել է կլոր սեղանի քննարկումներով, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված բնապահպանական կոնվենցիաների ազգային համակարգողները և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները ներկայացնող 25 աշխատակիցներ: Քննարկումների հիմքում ընկած էր Մոնրեալի արձանագրությամբ ամրագրված բնապահպանական կոնվենցիաների փոխկապակցության և համագործակցության խնդիրները, ինչը պարտադիր պայման է բնապահպանական հիմնահարցերի լուծման տեսանկյունից:

Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին Օզոնի ազգային կենտրոնի համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է օզոնային շերտի պահպանության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության իրականացրած գործողությունները և առաջիկա անելիքները: Նա ընգծել է, որ բնապահպանության յուրաքանչյուր ոլորտ չի կարող դիտվել որպես առանձին խնդիր, այլ դրանք պետք է դիտարկել բնապահպանական, սոցիալ-տնտեսական բոլոր խնդիրների հետ փոխկապակցված /սիներգիզմ/ և ջանքերն ուղղել խնդիների լուծման համագործակցված և փոխկապակցված միջոցներին: Այնուհետ կոնվենցիաների համակարգողները ներկայացրել են մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և հետագա անելիքները:

Կլոր սեղանի ավարտին հաջորդել է Ստեփանավանի համայնքի աղջիկների երգչախմբի ելույթը, Խմբի կատարած Կոմիտասի մի քանի ստեղծագործությունները մեծ հմայք են տվել միջոցառմանը:

Դենտրոպարկում կազմակերպվել է էկոկրթական դասընթաց, որը կազմակերպել էր ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության էկոկրթության բաժինը` համապատասխան ոլորտային մասնագետների մասնակցությամբ: Դասընթացին մասնակցում էին Դենդրոպարկի հարակից տարածքներից մոտ 150 դպրոցականներ, որի նպատակն էր հարստացնել աշակերտների գիտելիքները շրջակա միջավայրի, ինչպես նաև մեր երկրի բնապահպանական հիմնախնդիրների և նրանց հնարավոր լուծման ուղիների վերաբերյալ: Դասընթացների ընթացքում ներկայացվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են օզոնային շերտի հիմնախնդիրը և պաշտպանությունը եւլտրամանուշակագույն ճառագայթներից, օզոնն ու ջրային ռեսուրսները, օզոնն ու կլիմայական փոփոխությունները, օզոնն ու կենսաբազմազանությունը:

Դասընթացին զուգահեռ գործում էր ևս մի հարթակ, որտեղ Դենդրոպարկի հարակից համայնքների դպրոցների սաները բաց երկնքի տակ նկարել և օրվա ավարտին ներկայացրել են բնապահպանական թեմայով իրենց ստեղծագործությունները:

Միջոցառումների վերջին օրը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է գրաֆիտի նկարչություն Երևանի N91 մանկապարտեզի տարածքում: Ուսանողները իրենց աշխատանքների միջոցով պատկերել էին իրենց տեսլականը օզոնային շերտի քայքայման հիմնախնդրի վերաբերյալ:

Դեբեդ գետում դի են գտել
18 Հոկտեմբերի 2017, 14:55 Դեբեդ գետում դի են գտել

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica