close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2017
+15°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2017
USD1481.50
GBP1633.85
EUR1565.52
RUB18.39
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խոշոր ավտովթար՝ «Թումո»-ի մոտ. կան վիրավորներ

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2017, 10:01
 Խոշոր ավտովթար՝ «Թումո»-ի մոտ. կան վիրավորներ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 21:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ «Թումոյի» այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են թիվ 13 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 1365S պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ն.), «Nissan Altima» մակնիշի 35 MR 916 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Գ.), «Mercedes SLK» մակնիշի (պետհամարանիշը չի հաջողվել պարզել, վարորդ՝ Ա. Գ.) և «Nissan Altima» մակնիշի 20 UT 673 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1975 թ. ծնված Ն. Թ.-ը, 1960 թ. ծնված Ա. Ե.-ը և 1962 թ. ծնված Ա. Հ.-ը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «ԳԱԶել» և «Nissan Altima» մակնիշի 35 MR 916 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Դեբեդ գետում դի են գտել
18 Հոկտեմբերի 2017, 14:55 Դեբեդ գետում դի են գտել

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica