close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2017
+15°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2017
USD1481.50
GBP1633.85
EUR1565.52
RUB18.39
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. լուսանկարներ

Հասարակություն

19 Սեպտեմբերի 2017, 11:22
 Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. լուսանկարներ

Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ Մցխեթայի բժշկական կենտրոնում մահացել է սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած Mersedec-Benz-ի ուղևոր, մոսկվաբնակ, 24-ամյա Ալինա Մինասյանը: Մեր տեղեկություններով` Ալինան Մոսկվայում հայտնի վարսահարդար էր:

Նշենք, որ «Մերսեդեսի» ուղևորները Մոսկվայից ուղևորվում էին Հայաստան: Վթարի հետևանքով նույն օրը զոհվել էին Ալինայի եղբայրը ՝ Mersedec-Benz-ի ուղևոր, 7-ամյա Մաքսիմ Մինասյանը, և նրանց մայրը՝ 43-ամյա Լուսինե Մինասյանը:

Վթարից հետո Ալինա Մինասյանը ծանր վիճակով տեղափոխվել էր Մցխեթայի բժշկական կենտրոն: Դեպքից հետո Ալինայի հարազատներն ու ընկերները սոցցանցերում, հատկապես` «Ինստագրամ»-ում դրամահավաք էին սկսել՝ նրան Մոսկվա տեղափոխելու և բուժումն այնտեղ կազմակերպելու համար: Իսկ հոկտեմբերի 1-ին Մոսկվայում բարեգործական համերգ էր նախատեսված, որի ընթացքում պետք է երգեր Ռուսաստանում ճանաչված, հայկական արմատներ ունեցող երգիչ Արթուր Բեսթը: Համերգից ստացված հասույթը պետք է ուղղվեր Ալինայի բուժմանը:

Ցավոք, վրացի բժիշկներին չհաջողվեց փրկել 24-ամյա աղջկա կյանքը:

Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել էր ՀՀ 3 քաղաքացի:

Դեբեդ գետում դի են գտել
18 Հոկտեմբերի 2017, 14:55 Դեբեդ գետում դի են գտել

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica