close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2019
+3°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է ձերբազատվել «չկան միջոցներ, չեն կարող լինել բարեփոխումներ» ձևակերպումից. Արմեն Ռուստամյան

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2017, 14:04
 Պետք է ձերբազատվել «չկան միջոցներ, չեն կարող լինել բարեփոխումներ» ձևակերպումից. Արմեն Ռուստամյան

Ներկայացնում ենք ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ամբողջական զեկույցը`  «ՀՀ տնտեսության ներկա վիճակի ախտորոշումը, առկա մարտահրավերները և զարգացման հայեցակարգային տեսլականը» թեմայով խորհրդաժողովում:

«ՀՀ տնտեսական կարգի հիմքը սահմանադրության 11-րդ հոդվածով ամրագրված սոցիալական շուկայական տնտեսությունն է:

Դաշնակցությունը, լինելով սոցիալ-դեմոկրտական արժեքներով առաջնորդվող կուսակցություն, նախ և առաջ պետք է այդ գաղափարախոսության տեսանկյունից հստակեցնի իր պատկերացումը սոցիալական շուկայական տնտեսության վերաբերյալ: Ըստ այդմ՝ սահմանադրության 11-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հիմնվելով մասնավոր սեփականության, տնտեսական մրցակցության վրա, անհրաժեշտ է առաջարկել այնպիսի պետական քաղաքականության հայեցակարգ, որը առավելագույնս կապահովի ընդհանուր տնտեսական բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և համահունչ կլինի դրված վերոնշյալ նպատակին:

Այսպիսի հայեցակարգի առկայությունը կխթանի օգտակար և առարկայական բանավեճ սոցիալ-դեմոկրատական արժեքներով չառաջնորդվող և դասական այլ գաղափարախոսության կողմնակից  քաղաքական ուժերի հետ:

Առ այդ, սոցիալ-դեմոկրատական արժեհամակարգից բխող և բերված նպատակին ծառայող մեր հիմնական կռվաններն ու հաստատումներն ըստ իս հետևյալն են՝

            ա. Ազգային և սոցիալական պետության հիմքը համերաշխությունը, արդարությունն ու ազատությունն են: Տնտեսական համակարգը պետք է, ամրապնդելով այս հիմքը, առաջացնի զարգացման նոր հնարավորություններ:

            Ներազգային համերաշխության, արդարության և ազատության գաղափարների համադրումով ու փոխլրացմամբ համազգային ներուժի բազմապատկման աղբյուրը հանրային եկամուտների ու բարիքների ստեղծման ազատության և դրանց բաշխման արդարության մեջ է:

            Ավելին, հասարկության մեջ այդ բարիքների սպառման անարդար համամասնությունների առաջացումը տնտեսության կայուն զարգացման գլխավոր սպառնալիքն է:

            բ. Տնտեսական զարգացման հայեցակարգը, ի տարբերություն լիբերալ մոտեցումների, հենվում է ոչ թե ¦առաջարկի§, այլ  ¦պահանջարկի§ խրախուսման սկզբունքի վրա: Քանզի առաջարկը մարդկանց պահանջարկը բավարարելու համար է, այլ ոչ թե հակառակը: Չպաշտպանելով և չզարգացնելով պահանջարկը՝ կորչում է առաջարկի իմաստը:

Հետևաբար, առաջընթացը ապահովվում է, երբ պահանջարկը բավարարելով՝ զարգանում է առաջարկը:

            գ. Իրապես սոցիալական շուկայական տնտեսությունը ենթադրում է շուկայի կարգավորում: Այդպիսի լիարժեք և անկողմնակալ գործառույթ ամենարդյունավետ  իրակացնողը պետությունն է:

Որքան ցածր է պետության հեղինակությունն ու իշխանությունը, այնքան անպաշտպան է հասարակությունը՝ այլ կազմակերպված ուժերի և կառույցների հանդեպ:

Պետության ներկայությունը պետք է բավարար լինի այնպիսի ծառայություններ մատուցելուն, որոնք չի կարող տրամադրել անվերահսկելի ¦ազատ շուկան§, ինչպիսիք են զորօրինակ՝ կարգուկանոնը, պաշտպանությունը, կարիքավորների ապահովությունը, առողջապահությունը, գիտությունը, կրթությունը և այլն:

Պետությունն է, որ կարող է կյանքի կոչել արդյունավետ հակաճգնաժամային և զարգացման ծրագրեր՝ իրականացնելով անհրաժեշտ մակրոտնտեսական կարգավորում:

Պետությունն է, որ պարտավոր է ձևավորել սեփական ռազմավարական պաշարները՝ ապահովագրելու համար իր քաղաքացիներին տարաբնույթ աղետներից և սոցիալ-տնտեսական ռիսկերից:

            դ. Ստեղծված պատերազմական և տրանսպորտային-հաղորդակցության սահմանափակության պայմաններում օրհասկան խնդիր է ունենալ ինքնաբավության մակարդակի հետևողական բարձրացմանն ու ինքնարժեքի հետևողական նվազեցմանն ուղղված տնտեսություն: Ինչը ենթադրում է պետական պարտավորության ստանձնում՝ տեղական արտադրության թռիչքաձև զարգացման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելու, ներմուծվող ապրանքատեսակները տեղականով փոխարինելու և տնտեսությունն արդիականցնելու գործում:

Ավելին, պետք է ձերբազատվել «չկան միջոցներ չեն կարող լինել բարեփոխումներ» ձևակերպումից և առաջնորդվել նրանով, որ հենց բարեփոխումներն են առաջացնում նոր միջոցներ:

Այսպիսի քաղաքականությունը հնարավորություն կտա երկրով մեկ ձևավորել բազմակենտրոն տնտեսական զարգացման օջախներ և սասանել օլիգարխիկ տնտեսական կառույցների մենաշնորհային դիրքերը:

Այսպիսով, մեր կողմից պաշտպանվող տնտեսակարգը հենվում է այն համոզման վրա, որ իրավական և ժողովրդավարական պետությունը, ապահովելով բնակչության լրիվ և ամբողջական զբաղվածություն և արդյունավետ պահանջարկի աճ, ընդունակ է հասնել վերոնշյալ նպատակի իրագործմանը և համազգային խնդիրների լուծմանը:

Հետևաբար,  անհրաժեշտ է ինքնահոս և անկառավարելի զարգացման հայեցակետից վերջնականապես հրաժարվելով՝ որդեգրել տնտեսական  զարգացման ծրագրավորման ռազմավարություն: Ինչը ոչ թե հակադրվում է ազատ զարգացմանը, այլ հենց երաշխավորում է դրա ազատությունը և ապահովագրում այդ գործընթացը՝ ձևավորելով անհրաժեշտ ռեսուրս: 

Եղանակը Հայաստանում
12 Նոյեմբերի 2019, 23:01 Եղանակը Հայաստանում
Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica