close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+26°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծանր բեռ է բյուջեի վրա, բայց դա մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու. Կարեն Կարապետյանը՝ գյուղոլորտի զարգացման մասին

Տնտեսական

14 Սեպտեմբերի 2017, 14:17
 Ծանր բեռ է բյուջեի վրա, բայց դա մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու. Կարեն Կարապետյանը՝ գյուղոլորտի զարգացման մասին

Կառավարության նիստում գյուղնախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց  գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Տրամադրվում է 3-ից 10 միլիոն դրամ՝ մինչև 5 տարի ժամկետով՝ 5 տոկոսով: Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, որպես սոցիալական աջակցություն, վարկերը կտրամադրվեն 3 տոկոսով: Նախատեսվում է պայմանագիր կնքել մոտ 1600 շահառուի հետ: Գումարները տրամադրվելու են փուլային եղանակով: Կբարձրանա ներդրումային գրավչությունը, կընդլայնվեն տնտեսվարողների կարողությունները:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց, թե ի՞նչ փուլում են գտնվում բանակցությունները բանկերի հետ: Գյուղնախարարը պատասխանեց, որ ծրագրի հաստատվելուց հետո կբանակցեն բանկերի հետ, թե որ բանկն ինչ շեմով է պատրաստ վարկավորել:

Վարչապետը բոլորի ուշադրությունը հրավիրեց գյուղոլորտում կառավարության վարած քաղաքականությանը: Կառավարությունը տրամադրում է գյուղտեխնիկայի վարկի տոկոսի սուբիդավորում, կաթիլային համակարգ դնողը վճարելու է ընդամենը 2 տոկոս, ինտենսիվ այգի դնողը վճարում է վարկի 5 տոկոսը, հակակարկտային ցանց դնողը՝ 2 տոկոսը:

«Տնտեսական առումով ունենք վտանգ, քանի որ ինֆլյացիան 2 տոկոսից ավելի է, և բանկիրները կարող են ասել, որ շուկան փչացնելու տենդենց ենք ձևավորում: Բայց մենք համոզված ենք, որ գյուղատնտեսությունը կարող է լինել ժամանակակից, շահութաբեր և լավ բիզնես: Ծանր բեռ է բյուջեի վրա, բայց դա մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու»,- ասաց վարչապետը:

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica