close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2017
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2017
USD1477.89
GBP1646.20
EUR1567.97
RUB18.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր ռազմաարդյունաբերական համալիրն այսօր գտնվում է վերելքի վրա. Վիգեն Սարգսյան

Քաղաքական

13 Սեպտեմբերի 2017, 19:50
 Մեր ռազմաարդյունաբերական համալիրն այսօր գտնվում է վերելքի վրա. Վիգեն Սարգսյան

Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց պաշտպանության ոլորտի խնդիրների վերաբերյալ: Փաշինյանի խոսքով՝ տարիներ շարունակ ԱԺ-ում եղել է լուռ համաձայնություն պաշտպանության ոլորտի խնդիրների վերաբերյալ, որ դրանք պետք չէ քննարկել և հրապարակայնացնել՝  «թուրքը չլսի» տրամաբանությամբ: Սակայն, ըստ Փաշինյանի, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա սխալ մոտեցում է, և բոլոր խնդիրները պետք է քննարկվեն ժամանակին, որ ստիպված չլինեն քննարկել պոստ ֆակտում:

«Պարոն վարչապետ, մեկ տարի առաջ մենք ձեզանից իմացանք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ ՀՀ ԶՈՒ տանկերը այսպես ասած «խոդ չեն ընկել» : Արդյո՞ք կառավարությունը երաշխավորում է, որ այսօր ՀՀ ԶՈՒ բոլոր տանկերը և մյուս տեխնիկան գտնվում են այսպես ասած «նախադու» վիճակում: Արդյո՞ք ՀՀ ԶՈՒ-ն ապահոված է անհրաժեշտ զենքով՝ սկսած փամփուշտներից, վերջացրած արկերով: Արդյո՞ք ունենք բավարար ռազմական պաշար, շրջափակման մեջ լինելու դեպքում»,-հարցրեց Փաշինյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց հարցին, ասելով, որ կարող ենք հստակ ֆիքսել, որ ՀՀ ԶՈՒ-ն այսօր գտնվում են մարտունակ վիճակում, ի վիճակի են կատարելու մարտական առաջադրանքները, մարտական խնդիրները, հատուկ ուշադրության ներքո են  մատակարարվող վառելիքաքսուկային նյութերի որակը և  սպառազինության որակը:

«Մեր ռազմաարդյունաբերական համալիրն այսօր գտնվում է վերելքի վրա»,- վստահեցրեց Վիգեն Սարգսյանը:

Կրակոցներ` Երևանում
25 Սեպտեմբերի 2017, 23:04 Կրակոցներ` Երևանում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica