close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործազրկության վտանգի առաջ կանգնած ուսուցիչները տեղավորվում են աշխատանքի. Լևոն Մկրտչյան

Հասարակություն

13 Սեպտեմբերի 2017, 18:18
 Գործազրկության վտանգի առաջ կանգնած ուսուցիչները տեղավորվում են աշխատանքի. Լևոն Մկրտչյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ տասնյակից ավելի դպրոցների օպտիմալացումից հետո բազմաթիվ ուսուցիչներ մնացել են գործազուրկ, մի քանի համայնքային դպրոցներում աշակերտները բոյկոտեցին ուսումնական գործընթացը. ըստ ծնողների` տարբեր խոչընդոտներ կան՝ այլ համայնքի դպրոց հասնելու համար: Պատգամավորը հարցրեց. «Վարչապետն ասաց` օպտիմալացման արդյունքում ուսուցիչների աշխատավարձերը կբարձրացվեն, և դուրս մնացած ուսուցիչները կտեղավորվեն այլ դպրոցներում, այս ծրագիրն իրականացվե՞ց»:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ հանրապետությունում օպտիմալացման գործընթաց տեղի չի ունենում: «Երբ մայիսին վարչապետն այցելեց նախարարություն, վերցրեցինք մի շարք չափանիշներ, և այդ ժամանակ հիմնական չափանիշը դարձավ քաղաքային դպրոցների վերանայումը: Մենք հասանք նրան, որ եթե դպրոցն ունի 9 դասարան և ամեն դասարանի թվաքանակը սահմանել ենք 30, ապա գոնե երեք հարյուր աշակերտ պիտի ունենա, որ դպրոցը 1-ից 9-րդ դասարանները կարգավորի»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ Երևանում դպրոցների 30 տոկոսը գերբեռնված է, 30 տոկոսը՝ թերբեռնված, ուստի  սա պետք է կարգավորվի:

Մկրտչյանը տեղեկացրեց, որ խոսքն ընդամենը 13 դպրոցի մասին է, որոնցից մի քանիսն են համայնքային: «Փյունիկի դպրոցում է եղել Ձեր նշած իրավիճակը: Հիմա գործընթացը սառեցված է, և կողք կողքի երկու դպրոց կա այնտեղ, երկու շենքերի վիճակն էլ պետք է բարելավվի»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ Երևանում Կոնդի դպրոցը, օրինակ, մարող դպրոց էր, որտեղ մնացել էր 50-60 աշակերտ: Մկրտչյանի խոսքով՝ ուսուցիչների դեպքում ևս պրոբլեմ չկա: «Նրանց աշխատանքի հետ կապված խնդիրները կարգավորվում են, և տնօրեններն անձամբ գործընթացի մեջ են: Գործազրկության վտանգի առաջ կանգնած ուսուցիչներին այլ քաղաքներում առաջարկվում են այլ տեղեր: Եթե կան ուսուցիչներ, որ դեռ որոնում են աշխատանք, դիմում են նախարարություն, փորձում ենք այդ հարցերը կարգավորել»,- եզրափակեց Մկրտչյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica