close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2017
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2017
USD1477.89
GBP1646.20
EUR1567.97
RUB18.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեզ արևմտյան երկրներ չե՞ն հրավիրում, թե՞ հրավիրում են, Դուք մերժում եք. Մարուքյանը` վարչապետին

Քաղաքական

13 Սեպտեմբերի 2017, 17:33
 Ձեզ արևմտյան երկրներ չե՞ն հրավիրում, թե՞ հրավիրում են, Դուք մերժում եք. Մարուքյանը` վարչապետին

Ձեզ Արևմտյան երկրներ չե՞ն հրավիրում, թե՞ հրավիրում են, Դուք մերժում ու չեք գնում. այսօր ԱԺ նիստում «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Պատգամավորը նշեց, որ արդեն իսկ լրացել է վարչապետի պաշտոնավարման մեկ տարին, սակայն այս ընթացքում ո՛չ  այցեր են եղել արևմտյան երկրներ, ո՛չ էլ այնտեղից ներդրումներ ենք ունեցել:

«Հիմա` արդյո՞ք պատճառն այն է, որ Ձեզ չեն հրավիրում, կամ էլ կարո՞ղ է` Ձեզ հրավիրո՞ւմ են, Դուք մերժում ու չեք գնում: Երկու տարբերակն էլ մեր երկրի համար վատ է»,- ասաց Մարուքյանը:

Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իրականում ոչ մի այց ինքնանպատակ չպետք է լինի, և եթե իրենք չեն այցելում, չի նշանակում, որ արևմտյան երկրների և տեղի ներդրողների հետ օրակարգ չկա: «Մոտ ժամանակներս նախատեսվում են նման այցեր, և դրանք կլինեն այն ժամանակ, երբ մենք կունենանք օրակարգ, որպեսզի այդ այցերը չվերածվեն տուրիզմի: Ինչ վերաբերում է արևմտյան երկրները տարանջատելուն, ես, կանխագուշակելով հնարավոր հետաքրքրությունը, մի քիչ լայն մասշտաբով կպատասխանեմ. ԵԱՏՄ անդամ լինելով` մենք որևէ այլ շուկայի նկատմամբ թերուշադրություն չենք ցուցաբերել: Ավելին` սպեցիֆիկ շուկաների հետ,  ինչպիսիք են Թուրքմենստանը, Ուզբեկստանը, միշտ առնչվում ենք»,- ասաց վարչապետը:

Մարուքյանն էլ հակադարձեց, թե իրեն զարմացնում է, որ մեկ տարվա ընթացքում չի եղել արևմտյան երկրներից ներդրումներ բերելու օրակարգը:

Վարչապետը պատասխանեց, որ օրակարգ ունեն, պարզապես այցեր չկան: «Ձեր խոսքում կողմնակալ վերաբերմունք կա: Մենք ունենք հարաբերություններ արևմտյան երկրների հետ, անպատճառ պետք է ա՞յց ունենանք: Օրակարգ ունեմ, գնում եմ, էլի եմ գնալու, եթե ունենամ օրակարգ»,- ասաց նա:

Կրակոցներ` Երևանում
25 Սեպտեմբերի 2017, 23:04 Կրակոցներ` Երևանում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica