close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2017
+2°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բնակչության մի մասն է դեռ զգացել դրական փոփոխությունները. նախարար

Քաղաքական

13 Սեպտեմբերի 2017, 17:23
 Բնակչության մի մասն է դեռ զգացել դրական փոփոխությունները. նախարար

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր խորհրդարանում գնահատեց կառավարության մեկ տարին:

«2017 թվականի առաջին 7 ամիսներին, համեմատած 2016 թվականի առաջին 7 ամիսների հետ, մենք ունենք տնտեսական ակտիվության 6,2 տոկոս ցուցանիշ»,- ասաց նա և նշեց, որ հաջորդ կարևոր ցուցանիշը արդյունաբերության աճն է, և որ, նախորդ տարվա առաջին 7 ամիսների համեմատ, արդյունաբերությում աննախադեպ աճ ենք գրանցել 12.7 տոկոսով:

Նախարարի խոսքով՝ աճ ունենք առևտրաշրջանառության ոլորտում և ծառայությունների մասով: Ըստ նրա՝ այս տվյալները վկայում են այն մասին, որ տնտեսական զարգացման այն մոդելը, որ որդեգրվել է այս կառավարության կողմից, իրեն արդարացրել է:

Հարցին՝ ինչո՞ւ հասարակությունը չի զգում այդ փոփոխությունները, Կարայանը պատասխանեց. «Ամբողջ բնակչությունն այս փոփոխությունները կզգա որոշակի ժամանակ անց: Պետք է այս տնտեսական աճը և այս տեմպերը որոշակի ժամանակահատվածում պահպանենք, որպեսզի բնակչության ավելի լայն շերտեր զգան»:

Նա նշեց, որ ներկայումս բնակչության մի մասն արդեն իսկ զգացել է այս դրական փոփոխությունները: «Բնակչության մի մասն արդեն զգացել է. ստեղծվել են բազմաթիվ նոր աշխատատեղեր, բազմաթիվ գործարաններ սկսել են ավելի շատ եկամուտներ ստանալ: Արդյունաբերության աճ կա, կա տնտեսական աճ, դա չի կարող չանդրադառնալ բնակչության վրա: Այլ խնդիր է, թե մեր ամբողջ բնակչությունը երբ կզգա այդ փոփոխությունները: Դրա համար պետք է որոշակի ժամանակահատված»,- ասաց Կարայանը:

Նախարարը միևնույն ժամանակ չկարողացավ հստակ նշել, թե որքան նոր աշխատատեղ է ստեղծվել, միայն ասաց, որ իրենք բազմիցս ցուցակ են հրապարակել, թե որ ոլորտում որքան աշխատատեղ է բացվել:

Դիտարկմանը՝ ճոխ հյուրանոցների ու խանութների բացումը համարում է լուրջ աշխատատեղերի ստեղծում, նա արձագանքեց. «Չի կարելի նման որակումներ տալ՝ հյուրանոցի բացումը մեծ է, ճոխ է: Ես ասում եմ, որ բոլոր ոլորտներում կան նոր աշխատատեղեր: Ինձ մոտ տպավորություն է՝ չեք ուզում նկատել լավը: Բոլոր ոլորտներում էլ կա աճ ու առաջընթաց, հատկապես` արդյունաբերության ոլորտում»:

Ինչ վերաբերում է հարցին, թե կառավարության կողմից հայտարարված 800 մլն ներդրումներից միայն 40 տոկոսն է իրականացել, քիչ չէ՞, նախարարը բացասական պատասխան տվեց և նշեց, որ իրենց հայտարարած ներդրումները բաղկացած են 4 մասից: «Իրականացրել ենք 40 տոկոսը և հույս ունենք, որ մինչև տարեվերջ ամբողջությամբ կիրականացնենք ներդրումային ծրագրերը»,- հույս հայտնեց Կարայանը:

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica