close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2017
+1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
news@yerkir.am yerkir.am@gmail.com
ՎԵՐԵՎ

Հուլիսի 20-ից սկսվում է ռադիոյի թվայնացման գործընթացը

Քաղաքական

13 Սեպտեմբերի 2017, 16:52
 Հուլիսի 20-ից սկսվում է ռադիոյի թվայնացման գործընթացը

ԱԺ-ում շարունակվում են մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին քննարկումները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը ներկայացրեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:

ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց Դեմիրխանյանից` արդյո՞ք «ենթակառուցվածքի բացվածքը»` սարքավորումներ, հաղորդիչ կայաններ և այլն, փոխարինում են «հեռարձակման թվային ցանց»-ին:

«Հիմնական հասկացություններից, որ ուժը կորցրած եք ճանաչում, օրինակ` «հեռարձակման թվային ցանց» արտահայտությունը բացատրեցիք, որ մուլտիպլեքսը արտահայտում է այն: Բայց այստեղ կար, ինչպես նշեցի, ենթակառուցվածքի բացվածքը, և արդյո՞ք այս հասկացության կարիքն էլ չկա»,- ասաց պատգամավորը:

Բացի այդ` Վարդանյանը հարցրեց` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքի անցումային դրույթները, օրինակ` 11-րդ և 12-րդ հոդվածներում, ըստ որոնց` 2016-ի հունվարի 1-ին ՀՀ ամբողջ տարածքում դադարեցվում են անալոգային հեռուստահաղորդումներն ու թվայինին ենք անցնում, և 2017-ի հուլիսի 20-ից ռադիոյի թվային հեռարձակումն ապահովելու նպատակով` օրենքով սահմանվում են ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները, այդ թվում` ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի արդյունքում ռադիոընկերությունների թեմատիկ ուղղվածությունը, քանակը և այլն, արդյո՞ք արդեն կյանքի են կոչվել:

«Սրանք արդեն արվա՞ծ են, եթե արված են` բարի: Բայց կարծեմ` չեն արվել, և այս դեպքում օրենքում փոփոխություններ անելիս ինչո՞ւ սրանց չենք անդրադարձել»,- հարցրեց պատգամավորը:

Դեմիրխանյանը նշեց, որ հարցերին կպատասխանի` սկսելով երկրորդ մասից: Ըստ նրա` այո, հունվարի 1-ից թվային հեռարձակումը Հայաստանի ամբողջ տարածքում ապահովված է /խոսքը հեռուսատեսության մասին է/, իսկ թվային ռադիոյի հարցում, ըստ նրա, սկսվել է գործընթացը:

«Նախարարության կողմից հաստատվել և տրամադրվել է համապատասխան հաճախականությունների պլան, որի հիման վրա էլ այսօր մշակվում են տենդերային փաստաթղթերը, և օրենքով սահմանված ժամկետներում մրցույթն արդեն կհայտարարվի: Հուլիսի 20-ից սկսվում է գործընթացը ռադիոյի թվայնացման վերաբերյալ, այն կապված է հաճախականությունների բովանդակային պլանից: Դրա համար որևէ լրացուցիչ փոփոխություն չենք արել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է առաջին հարցին, ապա, Դեմիրխանյանի հավաստմամբ, օրենքում կան տարբեր հասկացություններ, որոնք հիմնականում կա'մ ոչ լիարժեք, կա'մ մասնակի ցույց են տալիս պրոցեսի բնույթը` զուտ տեխնիկական տեսանկյունից: «Մեր խորին համոզմունքն է, որ թվային հեռարձակումն այն միավորն է, որը լիարժեք փոխարինում է այդ հասկացություններին»,- նշեց նա:

Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica