close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2017
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2017
USD1477.89
GBP1646.20
EUR1567.97
RUB18.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր սուրբ եկեղեցին է, ոչ պոռնկություն են քարոզում, ոչ էրոտիկա. Շարմազանով

Քաղաքական

13 Սեպտեմբերի 2017, 13:55
 Մեր սուրբ եկեղեցին է, ոչ պոռնկություն են քարոզում, ոչ էրոտիկա. Շարմազանով

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ նախկին վարչապետ և պատգամավոր Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը, թե Հայ Առաքելական եկեղեցին 2 անգամ նախաձեռնել է հայոց պետականության «կամավոր» մահը, կատարյալ անգրագիտություն է:

Դիտարկմանը՝ ըստ Սահմանադրության` եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից, բայց այսօր մուտք է գործել բանակ ու դպրոց, ԱԺ փոխխոսնակը հակադարձեց. «Լավ է արել, բա ի՞նչ պետք է անի: Բա կարո՞ղ է աղանդավորական շարժումներն անեն: Եկեղեցին մեր սուրբ եկեղեցին է, և պետք է եկեղեցու ժամերն ավելացնեն դպրոցներում: Ու ոչ միայն դպրոցում, բուհում էլ, ձեր շրջապատում էլ: Ո'չ պոռնկություն են քարոզում, ո'չ էրոտիկա: Եկեղեցին պետք է քարոզի, ու շատ ճիշտ է, որ բանակում «Հայր մեր»-ով են սկսում: Պիտի պառլամենտում էլ, ամեն տեղ էլ մենք կարողանանք ունենալ այդ հոգևոր զարթոնքը»:

Կրակոցներ` Երևանում
25 Սեպտեմբերի 2017, 23:04 Կրակոցներ` Երևանում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica