close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2017
+2°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սպորտում հաջողություններ գրանցելու` Արթուր Գևորգյանի բանաձևը

Սպորտ

13 Սեպտեմբերի 2017, 10:11
 Սպորտում հաջողություններ գրանցելու` Արթուր Գևորգյանի բանաձևը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ցանկացած սպորտաձևի կամ ֆեդերացիայի աշխատանքի նկատմամբ հասարակական ընդվզումները, որոնք հիմնականում հաջորդում են անհաջող ելույթներին, միշտ էլ եղել են, կան ու լինելու են: Դա բնական երևույթ է և այլ կերպ պատկերացնել էլ հնարավոր չէ: Այստեղ իհարկե կարող է լինել երկու պատճառ: Մեկը փոփոխությունների պահանջի ակնկալիքով հասարակության բողոքն է՝անգամ ցանկություն չունենալով լսել որևէ արդարացում, մյուսը ՝թաքնված ծրագիրն է՝ տվյալ իրավիճակում ինչ որ մեկի կամ ոմանց շահը արհեստականորեն առաջ տանելու: Դա էլ է միշտ եղել, կա և ապագայում էլ լինելու է...

Հասարակության յուրահատուկ հետաքրքրություն որևէ սպորտաձևի նկատմամբ, որից էլ առաջանում է «ավանդական սպորտաձև» եզրույթը, որքան լինում է ավանդական ,այնքան սպասելիքները լինում են առավելագույն ու խիստ:

Սպորտում և առհասարակ ցանկացած ասպարեզում հաջողություններ գրանցելու բանաձևը պարզ է ՝ պայմաններ + նպատակին հասնելու վճռականություն:
Միշտ վեճի թեմա է, թե այս գումարելիներից որն է առաջնային ու կարևոր: Ոլորտի պատասխանատուները ամեն ինչ փորձում են կապել ֆինանսական պայմանների հետ, իսկ պայմաններ ստեղծողները թերահավատորեն են վերաբերվում տվյալ ուղղության հաջողությանը: Ես այս ամենը անկեղծորեն համարում եմ ժամանակի անիմաստ վատնում ՝ հիշելով «գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխվում» մաթեմատիկական պարզ կանոնը: Հետևաբար կարևոր է և՛առաջինը ,և՛ երկրորդը…

• Ուշադրություն տվյալ մարզաձևի նկատմամբ
• Սպորտաձևի զարգացման համար մշակված հստակ քաղաքականություն և քայլերի ծրագիր
• Մարզչական և կառավարման ոլորտում արհեստավարժ մասնագետների պատրաստում
• Եվ նոր վերջում միայն մարզական բախտ, որը հաճախ լինում է ճակատագրական, բայց ոչ թե մի ամբողջ երկրի համար, այլ տվյալ մարզիկի կյանքում:

Ըստ իս,սրանք են այն հիմնական գործոնները, որոնք ուշ թե շուտ ապահովում են շոշափելի արդյունք:
Առաջին կետը ֆինանսական միջոցներն են, որոնք միշտ էլ սպասվածից քիչ են լինում: Դա խնդիր է մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում: Լուծումը այս դեպքում հետևյալն է. Եղած միջոցները փորձել կառավարել հնարավորին չափ ռացիոնալ, որն իհարկե միշտ վիճելի է և ամբողջ պատասխանատվությունը ընկնում է վերջնական որոշում կայացնողի ուսերին, և մյուսը ՝այլ ճանապարհներով հավելյալ միջոցներ գտնելն է, որը մեկի մոտ կարող է ստացվել, մյուսի մոտ ոչ, կամ ոչ բավարար:
Ես ,երբ ստանձնեցի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, ինքս ինձ համար և իմ առաջ դրեցի կոնկրետ նպատակներ, որոնց համար սահմանեցի խելամիտ ժամանակահատված:

Օգտագործելով սպորտային աշխարհի և բիզնեսի ոլորտում իմ անձնական կապերը ՝փորձեցի Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից ներգրավել հետաքրքրություն ունեցող մարդկանց, որոնց միջոցով հնարավոր կլիներ լուծել տարատեսակ ընթացիկ հարցեր, նաև համոզեցի շատերին միջազգային փորձի օրինակով անհատապես հովանավորել աչքի ընկած որոշ սպորտսմենների: Այս փուլում ինձ համար սա ոչ թե կարճ ժամանակում արդյունք ունենալու ակնկալիք էր, այլ կարևոր էր առաջ բերել մի մշակույթ, որը վաղուց աշխարհում գործում է, երբ բիզնեսմենը ռիսկեր կրելով ներդնում է գումար, իսկ մարզիկը գիտակցելով գործի լրջությունը կրում է բարոյական պատասխանատվություն: Այստեղ է նաև լուրջ արդյունքներ գրանցելու բանալին...

Ինչ վերաբերում է մասնագետների ընտրությանը և կադրային մարտավարությանը՝ հասկացա մի կարևոր բան: Պետք է աշխատելու հնարավորություն տալ դաշտում որոշակի վարկանիշ ունեցող յուրաքանչյուր մասնագետի: Որոշվեց ստեղծել համակարգ, որը նրանց հնարավորություն կտա ռոտացիոն կարգով աշխատել և որոշակի ժամանակում դրսևորել իրենց մասնագիտական կարողությունները: Սա նախ օգնեց ինձ տեսնել մեր ունեցած ռեսուրսների պատկերը և վերջ դրեց ավանդական կուլիսային խոսակցություններին:
Ճիշտ եմ գտնում այս թեմաների շուրջ հրապարակային խոսել այսօր, երբ Ֆեդերացիան գրանցեց արդյունք, որը շատ փոքր մաս է կազմում մեր ապագա ծրագրերի:
Հայաստանի Բռնցքամարտի հավաքականի վերջին հաջողությունների առթիվ անձնական շնորհավորանքներ հայտնելուց և շնորհավորանքներ ստանալուց բացի չեմ ունեցել ոչ մի հրապարակային ելույթ: Վստահեցնում եմ, չեմ ունեցել իմ և ֆեդերացիայի նկատմամբ գովեստի խոսքեր լսելու ցանկություն, մարզիկներիս էլ հորդորել եմ նույնը: Բայց հաջողություններ գրանցելու պարագայում, այդ ամենի լուսաբանումն ու իրազեկման մակարդակը կարևորում եմ մեկ այլ տեսանկյունից, դա հասարակության մեջ սպորտային հաջողությունների նկատմամբ հիմնականում նեգատիվ ինֆորմացիան բալանսավորելու միակ միջոցն է: Չլինեն հաջողություններ՝ չի լինի ոգևորություն, չլինի ոգևորություն՝ չի լինի հավատ, կորցրեցինք հաջողության հանդեպ հավատը՝ ուրեմն պարտված ենք հենց սկզբից:
Շնորհավորում եմ բոլորիս տարիների դադարից հետո Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիր ունենալու առթիվ: Նոր հաջողությունների ակնկալիքով բոլոր մարզիկներին կոչ եմ անում ապագայի համար ներդնել ուժերի առվելագույնը: Եվ ևս մեկ անգամ հիշեցնեմ. բռնցքամարտը աշխարհի ամենատարածված և պահանջված մարզաձևերից է, որտեղ այսօր կնվաճես մեդալ, իսկ վաղը կդառնաս ավելի հարուստ քան մերօրյա որևէ օլիգարխ»:

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica