close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2017
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2017
USD1477.89
GBP1646.20
EUR1567.97
RUB18.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրելով ուրիշի հայրենիքում, չափելով սերը հայրենիքի նկատմամբ

Թեմա

12 Սեպտեմբերի 2017, 21:08
 Ապրելով ուրիշի հայրենիքում, չափելով սերը հայրենիքի նկատմամբ

Պարզվում է` աշխարհում չկա մեկը, ով քաղաքական ապաստան է հայցել Հայաստանից: Արժե՞ ապրելու տեղ խնդրել երկրից, որտեղ մարդիկ սեփական տան բակում ապաստարան են կառուցում, որ պաշտպանվեն հակառակորդի կրակոցներից, որտեղ մարդկանց 30 տոկոսն աղքատ է, իսկ հազարավոր մարդիկ անգամ սեփական ապաստանը չունեն: Իսկ արժե՞ փոխել անունը, կեղծել ապրած կյանքն ու «հալածյալի» կարգավիճակով ապաստան խնդրել եվրոպացիներից կամ ամերիկացիներից:

Հեռանա՞լ, թե՞ լքել հայրենիքը, արտագաղթել աղմուկո՞վ, թե՞ լուռ…

Մարդիկ ապրում են, հանդուժում, հարմարվում, լռում, հետո միայն հանձնվում ու արտագաղթում:  Իսկ հետո… Սեփական ապաստանը դեռ չգտած`  մարդիկ իրենց մոտ են տանում ծանոթ-բարեկամներին: Տանում են, որովհետև վախենում են մենությունից: Վախենում են ուրիշի հայրենիքում մենակ մնալուց: Մարդիկ օտարության մեջ ստեղծում են  իրենց փոքր Հայաստանը` պարփակված մեծ ընտանիքի մեջ: Նրանք պատնեշում  են ընտանիքը, որի սահմաններից դուրս ամեն ինչ օտար է, պարսպում  են տունը, որի դարպասներից  այնկողմ ուրիշի հայրենիքն է:

Ամենադժվարն ուրիշի հայրենիքում հայ մնալն է, ամենահեշտը` հայրենիքը հեռվից սիրելը:

Հայրենասիրությունը սահմաններ չունի, բայց մարդիկ շարունակում են չափել այն: Շարունակում են վիճել, թե ով է իրենցից ավելի հայրենասերը: Ո՞վ է ավելի հայրենասեր, նա, ով ապրում է Մոսկվայում, բայց երեխաներին հայկական դպրո՞ց է ուղարկում: Նա՞, ով ամեն տարի ապրիլի 24-ին, պաստառը ձեռքին,  ցույց  է անում Գլենդելի փողոցներում:  Նա՞, ով ծնվել ու ապրում է արաբական աշխարհում,  բայց խոսում է մաքրամաքուր հայերենով, նրա երեխան երբեք չի եղել Հայաստանում, բայց հայոց պատմությունը հայաստանցի դպրոցականից ավելի լավ գիտի, թե՞ այն երիտասարդը, ով  Երևանում թողել է իր գործը, աղմկոտ կյանքն ու մեկնել սահմանամերձ գյուղ` ուսուցիչ աշխատելու:

Մարդիկ շարունակում են սիրել ու չափել իրենց սերը հայրենիքի նկատմամբ: Մարդիկ ապրում են, սիրում, հանդուրժում, հարմարվում, լռում, հետո միայն կոտրվում ու արտագաղթում:

Թագուհի Մելքոնյան 

Կրակոցներ` Երևանում
25 Սեպտեմբերի 2017, 23:04 Կրակոցներ` Երևանում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica