Հղիության ժամանակ քիչ քանակով ալկոհոլի օգտագործումը չի վնասում պտղին. գիտնականներ
Խճանկար

Հղիության շրջանում քիչ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը չի վնասում պտղին: Այդ մասին է վկայում կես դարվա ընթացքում արված 26 խոշոր գիտական աշխատանքների վերլուծությունը. հայտնում է Газета.ру-ն: Հեղինակների կարծիքով` շաբաթական 1 լիտր գարեջրի կամ խնձորի գինու օգտագործումը որևէ վնաս չի հասցնի պտղին:
Վերոհիշյալ աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ այն մայրերի երեխաները, որոնք քիչ քանակությամբ ալկոհոլ են օգտագործել, 8 տոկոսանոց հավանականությամբ ավելի քիչ քաշ կունենան, քան այն մայրերի երեխաները, որոնք ընդհանրապես ալկոհոլ չեն օգտագորել: Սակայն քաշի տարբերությունը կազմել է ընդամենը 2-14 տոկոս: Բացի դա, ինչպես նշում են փորձագետները, նման կորելյացիան դեռ չի խոսում պատճառահետևանքային կապի մասին:
Ըստ փորձագետների` հնարավոր է նաև, որ ալկոհոլի օգտագործման հետ կապված լինեն վաղաժամ ծննդաբերություններ, սակայն վստահորեն այդ մասին խոսել հնարավոր չէ, քանի որ չկան բավականաչափ տվյալներ: