close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+21°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շինշիլաբուծության զարգացումը Հայաստանում

Տնտեսական

12 Սեպտեմբերի 2017, 10:50
 Շինշիլաբուծության զարգացումը Հայաստանում

Շինշիլաբույծների հայկական ընկերակցությունը 2 օր անընդմեջ կազմակերպել է դասընթացներ այս ոլորտով զբաղվողների ու հետաքրքվողների համար:

Ընկերակցության համոզմունքով` այս ոլորտը Հայաստանում զարգանալու և կայանալու մեծ հնարավորություններ ունի, և այժմ ժամանակն է սկսել ավելի արհեստավարժ ձևով մոտենալ դրան: Սա գյուղատնտեսության և անասանապահության այն ճյուղն է, որը դինամիկ զարգացում է ապրում, և անհրաժեշտ է անընդհատ թարմացնել գիտելիքները, վերապատրաստվել, փոխանակել փորձը և  փորձի փոխանակման գործնական հնարավորություն ստեղծել շինշիլաբույծների համար, ինչով և զբաղված է ընկերակցությունը:

Ընկերակցության կողմից այս 6 ամիսների ընթացքում շուրջ 40 գործընկեր մինիֆերմաներ են հիմնվել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Նրանք կարծում են, որ սա ընտանեկան բիզնեսի լավագույն օրինակ է, որը կարող է տարածվել Հայաստանի քաղաքներում և գյուղերում: Այս գործով զբաղվելը կապահովի մեկ ընտանիքի զբաղվածության աստիճանը` նրան տալով ամսական կայուն եկամուտ` ձագերի երաշխավորված մթերման տեսքով: Այս կետը, ի դեպ, պայմանագրի պարտադիր պայմանն է:

Հատկանշական է, որ այս բիզնեսը չի ենթադրում մեծ ներդրում և ընթացիկ ծախսեր: Ընկերակցության մասնագետ-անասնաբույծի խոսքով` ծախսերի մեջ պետք է հաշվարկել տարածքի կահավորումը և հիգիենիկ վիճակին բերելը, տարածքում օդի ջերմաստիճանի ջերմացում-սառեցում ապահովելը ողջ տարվա ընթացքում /20-24 ջերմաստիճան/, օդափոխության ապահովումը, վանդակների կառուցումը, թեփի, կերի և լոգանքի ավազի, ամսական կտրվածքով, ձեռք բերումը:

Ընկերակցության նախագահ Ն. Վարդանյանի խոսքով` իրենք համագործակցում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, պարբերական հանդիպումների ընթացքում նախարարի և համապատասխան մասնագետների հետ քննարկում առկա խնդիրները, համատեղ լուծումներ գտնում և նախանշում այս ոլորտի զարգացման հեռանկարները:

Դասընթացներին մասնակցող ընկերակցության գործընկեր 40 շինշիլաբույծի տրվել են ընկերակցության անդամակցության քարտեր, տեղի է ունեցել հերթական վերապատրաստումն ու փորձի փոխանակումը Ռուսաստանում տարիների փորձ ունեցող` որակավորված շինշիլաբույծ մասնագետի հետ:

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica