close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2017
+30°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2017
USD1478.23
GBP1647.91
EUR1574.40
RUB18.26
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայի 615 պետական պաշտոնյաներ ապաստանի խնդրանքով դիմել են Գերմանիային

Տարածաշրջան

12 Սեպտեմբերի 2017, 10:39
 Թուրքիայի 615 պետական պաշտոնյաներ ապաստանի խնդրանքով դիմել են Գերմանիային

2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ապաստան ստանալու նպատակով Թուրքիայից Գերմանիային է դիմել 615 պետական ծառայող: Այդ մասին տեղեկացրել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն:

Ըստ Demokrathaber-ի՝ դիմողներից 250-ը ունի դիվանագիտական, 365-ը՝ ծառայողական անձնագիր: Այս տվյալները ներառում են նաև թուրք պաշտոնյաների ընտանիքի անդամներին և վերաբերում են մինչև այս տարվա օգոստոսն ընկած ժամանակահատվածին:

Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ ավելացել է նաև Գերմանիայից  ապաստան խնդրող թուրքերի ընդհանուր թիվը: Ընդհանուր առմամբ, ռազմական հեղաշրջման փորձից մինչև այս տարվա օգոստոսը ապաստանի խնդրանքով Գերմանիային է դիմել Թուրքիայի ավելի քան 6700 քաղաքացի:

Կենտրոնում ջուր չի լինի
20 Սեպտեմբերի 2017, 17:48 Կենտրոնում ջուր չի լինի
Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
20 Սեպտեմբերի 2017, 17:08 Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
Արտահոսք գազի բալոնից
20 Սեպտեմբերի 2017, 14:16 Արտահոսք գազի բալոնից

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica