close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2018
+19°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնադրամը նախատեսում է ստեղծել խաղողագործների ռեեստր

Տնտեսական

11 Սեպտեմբերի 2017, 22:55
 Խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնադրամը նախատեսում է ստեղծել խաղողագործների ռեեստր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր  ընդունել է Հայաստանի  խաղողագործների միության  նախագահ Արտակ Սարգսյանին  և միության մարզային պատասխանատուներին` խաղողագործության զարգացման հիմնահարցերը քննարկելու նպատակով:

  Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացման հիմանդրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Նախարար Իգնատի Առաքելյանն իր խոսքում  կարևորել է նախարարության և խաղողագործների սերտ համագործակցության  ու համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը` ոլորտում առկա հիմնահարցերի առավել արդյունավետ լուծման տարբերակներ գտնելու հարցում:

 «Խաղողագործությունը մեզ համար շարունակում է մնալ կարևորագույն ճյուղերից: Մենք քայլեր ենք իրականացնում, որպեսզի դաշտը կարգավորվի և խաղողագործն իր աշխատանքից գոհ մնա: Սակայն այս գործում մեզ անհրաժեշտ են գործընկերներ` մարդիկ, ովքեր մարզերում մեր խոսքը տեղ կհասցնեն խաղողագործներին, ինչպես նաև նրանց առաջարկներն ու մտահոգությունները  կներկայացնեն մեզ»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնադրամը նախատեսում է ստեղծել խաղողագործների ռեեստր և այս աշխատանքներում ակնկալում են  միության անդամների աջակցությունը: Հայկական կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պետք է  պայմանագրեր ունենան ռեեստրում գրանցված խաղողագործների հետ և տեղեկատվություն տրամադրեն, թե ումից ինչ քանակությամբ խաղող են մթերել:  Նախարարի խոսքով` ռեեստրի ստեղծումը դաշտում  էական փոփոխությունների կհանգեցնի:

 Հանդիպմանը ներկա խաղողագործները նշել են, որ հետաքրքրված են կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար մատչելի վարկերի տրամադրման նախարարության  նախաձեռնությամբ:  

 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում խաղողի մթերման կազմակերպմանն առնչվող և մի շարք այլ հարցեր:


Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica