close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սուրեն Կարայանը պարգևատրվել է եվրասիական ինտեգրման գործում ներդրած ավանդի համար

Տնտեսական

11 Սեպտեմբերի 2017, 22:33
 Սուրեն Կարայանը պարգևատրվել է եվրասիական ինտեգրման գործում ներդրած ավանդի համար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Մոսկվայում Ֆինանսիստի օրվա առթիվ կայացած «Հեղինակություն» մրցանակաբաշխության շրջանակներում ստացել է մրցանակ «Եվրասիական տնտեսական ինտեգրման գործում ներդրած անձնական ավանդի համար»։

Կազմակերպիչների կողմից մրցանակը նախարարին տրվել է հետևյալ մեկնաբանությամբ․

«Սուրեն Կարայանը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացում։

Լինելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ՝ Սուրեն Կարայանը համակարգում էր դեպի եվրասիական միասնական ֆինանսական շուկա Հայաստանի ֆինանսական շուկայի ինտեգրման խնդիրների լայն շրջանակ, ինչպես նաև վերահսկում էր բուջետային և հարկային քաղաքականույթան ոլորտում ինտեգրման օրակարգը։

Ներկայում, լինելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում, Սուրեն Կարայանի մասնակցությամբ հաջողությամբ իրականացվում են մեր երկրների ինտեգրման զարգացման խնդիրները տնտեսության, արդյունաբերության, ֆինանսական, դրամական, հարկաբյուջետային ոլորտներում»։

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica