close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2018
+17°
+32°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2018
USD1483.02
GBP1614.45
EUR1546.97
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեպտեմբերը` օրգանական ամիս

Տնտեսական

11 Սեպտեմբերի 2017, 21:26
 Սեպտեմբերը` օրգանական ամիս

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբեր ամիսը հայտարարվել է օրգանական ամիս: Այսօր տեղի է ունեցել նախաձեռնության պաշտոնական մեկնարկին նվիրված արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 Իրազեկման արշավի նպատակն է ֆերմերների, վերամշակողների և շահագրգիռ այլ կողմերի շրջանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը, կոչ անել սպառողներին գնել առողջ հայկական օրգանական սնունդ:

 Շնորհակալություն հայտնելով Եվրամիությանն ու ԱԶԳ-ին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է այս ուղղության կարևորությունը ոլորտի զարգացման համար:  

 «Մենք համոզված ենք, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ: Մասնավորապես,  հաշվի առնելով միջազգային շուկաներում օրգանական մթերքի մեծ պահանջարկը, ինչպես նաև սպառողների շրջանում առողջ ապրելակերպը նախընտրողների թվի ավելացումը, օրգանական գյուղատնտեսությունը նպաստում է ոչ միայն գյուղացիական  տնտեսությունների շահութաբերության ավելացմանը, այլև դրական  ազդեցություն է ունենում  մեր բնակչության առողջության վրա: Օրգանական գյուղատնտեսություն ունի բոլորը հնարավորությունները դառնալու Հայաստանի գյուղատնտեսության նոր ուղղություններից մեկը», – նշել է Իգնատի Առաքելյանը:

 Նախարարի խոսքով` հանրապետության այն համայնքներում, որտեղ հնարավոր չէ գյուղատնտեսության խոշորածավալ զարգացում ապահովել,  կարելի է հիմնել փոքր կամ միջին օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններ, որոնք կբարելավեն գյուղացիների վիճակը, կզարգանան  և լրացուցիչ եկամուտներ կստեղծեն:

 Իգնատի Առաքելյանը նաև հավելել է, որ Եվրամիության երկրների շուկաներում մեծ է առողջ սննդի պահանջարկը և հայկական որակյալ օրգանական արտադրանքն  այնտեղ կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել:

 Շեշտելով, որ ՕԳԱՆ ծրագիրը մշտապես գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում` նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի այս ճյուղի հետագա զարգացմանը:

 Միջոցառման ընթացքում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին խրախուսել է բոլորին տեղեկացված լինել թարմացվող իրադարձությունների մասին, ինչը կօգնի ծանոթանալ օրգանական գյուղատնտեսությանը, ինչպես նաև պարզել, թե որտեղ կարող են ձեռք բերել օրգանական արտադրանք:

 Դեսպան Սվիտալսկին ընդգծել է, որ Եվրամիությունը կարևորում է օրգանական գյուղատնտեսության խթանման գործընթացը Եվրոպայի սահմաններից դուրս՝ նշելով  բազմաթիվ պատճառներ, այդ թվում` սպառողների առողջությունը, բնապահպանական հետևանքները և արտադրողների ֆինանսական կայունությունը: «ԵՄ-ն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ներդրում է կատարում ոչ միայն բնակչության սննդամթերքի անվտանգության ապահովման համար, այլ նաև առողջ ապրելակերպի ռազմավարության նկատառումներով, ինչը համահունչ է առողջ ապրելակերպին ուղղված կառավարության քաղաքականության հետ», – նշել է Եվրամիության դեսպանը:

 «Ավստրիայում կուտակված հսկայական փորձը նպատակ ունի զարգացնել Հայաստանում օրգանական հատվածը, որը, չնայած վերջին տարիների օրգանական շարժման նախաձեռնողների ջանքերին, դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու: Նախագիծը երկրում ամենախոշորներից մեկն է, որն ուղղված է օրգանական հատվածի կայուն զարգացմանը: Այս համապարփակ նախաձեռնությունը ներառում է անհրաժեշտ օրենսդրական և կանոնակարգային փոփոխություններ, ֆերմերների և արտադրողների ուղղակի աջակցություն դրամաշնորհային սխեմաների միջոցով, ընդլայնված մարքեթինգային աջակցություն՝ միջազգային և ներքին շուկաներում հայկական օրգանական արտադրանքը պատշաճ ներկայացնելու համար», – նշել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը:

 ««Օրգանական սեպտեմբերի» ընթացքում կկազմակերպվեն իրազեկման մի շարք միջոցառումներ՝ հեռուստագովազդների շարք, արտաքին գովազդ, գովազդ սոցիալական ցանցերում, ինչպես նաև վիկտորինաներ www.dasaran.am կայքում:  Ծրագրի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրգանական ոլորտի փորձագետների հետ, «Օրգանական զրույցներ» հանրահայտ հայերի հետ, խոհարարական վարպետության դասեր, հանդիպումներ արտադրողների և վաճառքով զբաղվող ընկերությունների հետ: Բացի այդ, հայ սպառողին տեղական օրգանական արտադրանքը ներկայացնելու նպատակով Carrefour սուպերմարկետում բացվել է «Օրգանական անկյուն», որտեղ, ի լրումն Գրին Դեյ օրգանական խանութի, կներկայացվի հայկական սերտիֆիկացված օրգանական արտադրանք», – նշել է ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:

 Մասնկիցները պատասխանել են նաև լրագրողներին հարցերին: Միջոցառումը եզրափակվել է օրգանական սուրճի հյուրասիրությամբ:

 

P. S. Աղվան Վարդանյան
15 Օգոստոսի 2018, 12:53 P. S. Աղվան Վարդանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica