close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2018
+21°
+35°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2018
USD1480.60
GBP1624.64
EUR1557.74
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Գերմանիա

Աշխարհ

9 Սեպտեմբերի 2017, 21:30
 Թուրքիան կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Գերմանիա

Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Գերմանիա` «հակաթուրքական տրամադրությունների» պատճառով: Այդ  կոչը Թուրքիայի ԱԳՆ-ն հրապարակել է իր պաշտոնական կայքում, հաղորդում է gazeta.ru-ն:

«Գերմանիայում քաղաքական արշավները հիմնված են հակաթուրքական տրամադրությունների վրա և խանգարում են մեր երկրի` ԵՄ անդամակցության գործընթացին»,- ասված է հայտարարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Գերմանիա այցելել պատրաստվող իր քաղաքացիներին զգույշ լինել և զգույշ գործել որոշակի հնարավոր միջադեպերի պարագայում, որոնք կունենան ռասիզմի ու ատելության տարրեր:

Հետաքրքրական է, որ Թուրքքիայի ԱԳՆ կոչը կրկնում է ավելի վաղ արված Գերմանիայի ԱԳՆ-ի կոչը` ուղղված իր քաղաքացիներին: Գերմանիան էլ իր հերթին է կոչ արել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Թուրքիա այցելելուց:

Գերմանիայի ու Թուրքիայի միջև հարաբերությունները վատթարացան 2016թ հուլիսից հետո, երբ Թուրքիայում հեղաշրջման փորձ արվեց:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica