close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»` Վենետիկի կինոփառատոնում

Մշակույթ

9 Սեպտեմբերի 2017, 13:59
 Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»` Վենետիկի կինոփառատոնում

Վենետիկի կինոփառատոնի Venice Production Bridge-ում ցուցադրվել է կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը:

Artsakhpress.am-ից տեղեկանում ենք, որ ցուցադրությանը հաջորդել է կոկտեյլ երեկոն, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում։ Ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով, հնչող կարծիքները շատ դրական էին և հագեցած գովեստի ու շնորհակալության խոսքերով։

Ջիվան Ավետիսյանն այս առումով առանձնացնում է հնչեցված մի կարծիք, որին անդրադարձել էին իտալացիներից շատերը․«Աբգարի և աղջկա փախուստի տեսարանում, որտեղ նրանք գիշերով ապաստան են գտնում ավերակ շինությունում, Աբգարն ու Իբրահիմը ընկերական անկեղծ զրույց  են  ունենում, նրանք խոսում են միմյանց հետ, կիսվում իրենց ապրած դժվարություններով,  խոսում կյանքի փիլիսոփայության մասին, և Աբգարն էլ այդ ժամանակ իրեն հուզող մտքերն է արտահայտում՝ «Տեսնես ազգ կա՞ որ չի կորցրել իր ծննդավայրը»։ «Սա հարուցել է իտալացիների խորին զարմանքն ու կրկնակի հարգանքը դեպի հայ ազգն ու հայ ժողովուրդը»,- կիսվում է Ջիվան ավետիսյանը:

Իտալացիներն էլ իրենց հերթին նշել են, որ նույնիսկ այսպիսի ապրումների մեջ՝ հայն ունակ է խոսել համամարդկային արժեքների մասին, որը վեր է ամեն ինչից. «Այս մարդկային ճակատագրերի մասին պատմող ֆիլմն, իսկապես, հուզել է մեզ»:

«Ֆիլմը մեր մասին է․ կոնֆլիկտներն աշխարհում շատ են և այդպիսի դեպքերը կարող են պատահել երկիր մոլորակի ցանկացած անկյունում, ցանկացած ժողովրդի հետ։ Վստահ եմ՝ Վենետիկի ժողովուրդը նույնպես մեզ կհասկանա, որովհետև Վենետիկը ևս անմասն չի մնացել պատերազմներից։ Շնորհակալ եմ նահանգապետին՝ հույս և հավատ ներշնչելու համար։ Դա ոգեշնչում է, որպեսզի մենք, որպես խաղաղության մարտիկներ, կարողանանք միասնական ուժով շարունակել մեր ճանապարհը և, պատմելով Արցախի մասին, խաղաղություն քարոզենք»,- հավելել է Ջիվան Ավետիսյանը:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica