close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Այվազովսկու «Քաոս. աշխարհի արարում» հռչակավոր կտավը

Մշակույթ

8 Սեպտեմբերի 2017, 14:03
 Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Այվազովսկու «Քաոս. աշխարհի արարում» հռչակավոր կտավը

Այս տարի լրանում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը: Հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` 2017 թվականի հիշարժան տարեթվերի շարքում:

Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15-ից կբացվի «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը:

Ազգային պատկերասրահից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի հայ մեծ նկարչի ստեղծագործական ուղին` ըստ Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչական ու գրաֆիկական հավաքածուների:

 «Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. աշխարհի արարում» հռչակավոր կտավը։ Այվազովսկու «Քաոս» կտավը նրա գլուխգործոցներից մեկն է համարվում: Մեկ տարի պատրաստվել ենք ցուցահանդեսին: Կներկայացվի Այվազովսկու ավելի քան 70 կտավ, որոնք պահվում են պատկերասրահում, այդ թվում` նրա գծանկարները, որոնք նախկինում չեն ցուցադրվել: Եզակի ցուցահանդես է լինելու»,- ասացին պատկերասրահից:

Ի դեպ, ցուցադրությունը կտևի մինչև 2018-ի հունվարի 15–ը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica