close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարություն Խաչատրյանը կառաջադրվի Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում

Մշակույթ

7 Սեպտեմբերի 2017, 16:28
 Հարություն Խաչատրյանը կառաջադրվի Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում

Տեղեկացրել էինք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Yerkir.am-ի հետ զրույցում Խաչատրյանը նշեց, որ ցանկություն ունի իր թեկնածությունն առաջադրել Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում, ինչի համար էլ լքել է նախորդ պաշտոնը:

«Տարիներ առաջ, երբ «Ոսկե ծիրանը» հիմնադրեցինք, ո՛չ կինո ունեինք, ո՛չ կինոդահլիճ, ո՛չ էլ համատեղ արտադրություններ: Մտածեցինք, որ այդ ամենը ստեղծելու համար ոչ ոք այդքան փող չի տրամադրի և որոշեցինք կինոփառատոն անցկացնել: Կինոփառատոնը կայացավ, հայկական և համատեղ արտադրված ֆիլմերի թիվն էականորեն ավելացավ, շատ կինոներ փայլուն հաջողությունների հասան, սակայն այդ հաջողությունները, ցավոք, չտարածվեցին կինոյի ոլորտի վրա: Հայկական կինոն այժմ դժվար վիճակի մեջ է, այն այդպես էլ չկայացավ»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ որոշել է զբաղվել կինոյի ամբողջ ոլորտով, քանի որ հայկական կինոյի տեսակ այդպես էլ չունեցանք: «Ճիշտ է, ահռելի աշխատանք է կատարվել, սակայն, ընդհանուր առմամբ, կինոյի ոլորտի վրա կարծես ոչինչ չի ազդել: Ուզում եմ ընդհանուր խաղի կանոնները փոխել, ստեղծել մթնոլորտ` բոլորի համար»,- ասաց ռեժիսորը:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է նաև Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամի պաշտոնից հրաժարվել, որպեսզի կարողանա իր թեկնածությունն առաջադրել Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում:

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրանի» տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը:

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica