close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարություն Դելլալյանի ստեղծագործությունների նոտաները` ձեր գրադարանում

Մշակույթ

7 Սեպտեմբերի 2017, 15:42
 Հարություն Դելլալյանի ստեղծագործությունների նոտաները` ձեր գրադարանում

Երեկ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հարություն Դելլալյանի 5 կամերային ստեղծագործությունների շնորհանդեսը:

Շնորհանդեսի սկզբում Հարություն Դելլալյանի դուստրը` Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, ջութակահար Նարինե Դելլալյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս նախաձեռնությանը նպաստել է այն փաստը, որ այսօր գնալով ավելի ու ավելի է մեծանում հետաքրքրությունը Հարություն Դելլալյանի ստեղծագործությունների նկատմամբ:

«Սրանք 5 կամերային ստեղծագործություններ են` գրված երաժշտական տարբեր գործիքների համար` ջութակի և դաշնամուրի, թավջութակի և դաշնամուրի…  Ստեղծագործություններից երկուսը սովետական տարիներին տպագրված են եղել, բայց մյուս երեքն առաջին անգամ են  տպագրվում: Ինձ շատերն են հարցնում, թե որտեղից կարելի է գտնել Հարություն Դելլալյանի ստեղծագործությունները, և ես պատասխան չէի ունենում: Սակայն այսօր այդ խնդիրն արդեն լուծված է` յուրաքանչյուրն իր գրադարանում կարող է ունենալ Հարություն Դելլալյանի 5 ստեղծագործությունների նոտաները»,- ասաց Դելլալյանը:

Հարցին, թե արդյո՞ք կան ստեղծագործություններ, որոնք մինչ այս չեն հանձնվել հանդիսատեսի դատին, Դելլալյանը պատասխանեց` այո, կան նման գործեր: «Հատկապես սիմֆոնիկ ստեղծագործություններ, որոնք դեռևս չեն գտել իրենց կատարողին: Մեր հաջորդ գործը  դրանք տպագրելն է լինելու»,- ասաց նա:

Միջոցառման ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը կատարեց Դելլալյանի «Նվիրում Կոմիտասին» դաշնամուրային սոնատը: Մելիքյանը նշեց, որ Դելլալյանի անունը այսօր շատ է տարածված կոմպոզիտորների շրջանում: Ըստ նրա` ճիշտ է, մեր կոմպոզիտորներից շատերն արտերկրում են ապրում ու ստեղծագործում, սակայն շարունակում են կապ պահպանել հայրենիքի հետ: «Հայ կոմպոզիտորների գործերն արտերկրում ներկայացնելու կարիք կարծես թե չունենք, սակայն ես, օրինակ, միշտ ավելի պարտավորված եմ զգում դրսում հատկապես հայ կոմպոզիտորների գործերը կատարելիս»,- նշեց դաշնակահարը:

Միջոցառման ընթացքում հնչեց բոլորովին վերջերս գրված` բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանի էսսեն, որն ընթերցվեց Դելլալյանի երաժշտության ներքո: Էսսեն ամբողջությամբ ողողված էր Դելլալյանի արվեստի ազդեցության կախարդական ուժով` յուրաքանչյուր բառից, յուրաքանչյուր տողից զգացվում էր ներշնչանքը:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեց նաև WebTV և «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր Արայիկ Մանուկյանի հեղինակած «Հարություն» փաստավավերագրական  ֆիլմը: Արայիկ Մանուկյանը նշեց, որ, ռեժիսուրայից հեռու լինելով,  տարիներ առաջ լսելով Դելլալյանի գործերը, հասկացել է, որ  մինչ այդ չի ճանաչել կոմպոզիտորին: «Հենց այդ զգացողությունն էլ հղացրեց միտքը` նկարել ֆիլմ` նպատակ ունենալով կոմպոզիտորին մոտեցնել մեզ»,- ասաց նա:

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica