close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռեժիսոր Վահե Գեւորգյանցն առաջադրվելու է որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու

Մշակույթ

7 Սեպտեմբերի 2017, 14:08
 Ռեժիսոր Վահե Գեւորգյանցն առաջադրվելու է որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու

Կինեմատոգրաֆիստների միության հարգարժան անդամներ, հարգելի կինոսերներ եւ  լրատվամիջոցների ներկայացուցիչներ

Ինչպես գիտեք,  հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահեթ համագումարը,  որն ընտրելու է  միության նոր նախագահ  եւ վարչություն:  Անչափ սիրելով կինոն,  արժեքավորելով Կինոմիության դերը հայկական կինոյի կայացման  գործում, մ եծ ցանկություն ունենալով  նպաստել կինոարվեստի զարգացմանը մեր երկրում,  ես  որոշում եմ կայացրել առաջադրվել  որպես  Կինեմատոգրաֆիստների Միության նախագահի թեկնածու:  Ունեմ  միության բնականոն գործունեության եւ զարգացման հստակ ծրագրեր, կամք,  համախոհներ,  եւ վստահ եմ, որ կարող եմ իրականացնել  մշակված  եւ  միության կողմից  հավանության արժանացած իրական ծրագրերը:

Համոզված եմ, որ այդ պաշտոնին հավակնող  բոլոր թեկնածուները տաղանդավոր եւ կայացած կինոգործիչներ են եւ արժանի են ղեկավարել մեր միությունը: Ուստի ցանկանում եմ, որ նախընտրական  արշավն  ուղեկցվի  ազնիվ մրցակցությամբ, անցնի  փոխադարձ հարգանքի  մթնոլորտում:  

Վստահեցնում եմ նաեւ, որ ընտրության ցանկացած արդյունքի  դեպքում պատրաստ եմ ակտիվորեն աշխատել Կինեմատեգրաֆիստների միությունում  ի շահ հայկական կինոյի եւ միության բոլոր անդամների:

Վահե  Գեւորգյանց,

ռեժիսոր, Կինեմատոգրաֆիստների  միության անդամ  2003 թ.-ից

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica