close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2019
USD1486.58
GBP1626.18
EUR1555.14
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարոնյանի անվան թատրոնի նոր խաղաշրջանը` Աղասի Այվազյանի պիեսի բեմադրությամբ

Մշակույթ

6 Սեպտեմբերի 2017, 16:58
 Պարոնյանի անվան թատրոնի նոր խաղաշրջանը` Աղասի Այվազյանի պիեսի բեմադրությամբ

2016-ի նոյեմբերին լույս տեսավ Պարոնյանի անվան թատրոնում ամենաերկարն աշխատած Սերգեյ Առաքելյանի ստվարածավալ գիրքը, որի 700 էջում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75 տարիներն են ՝ դեմքերով ու իրադարձություններով:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը 75-ամյակը համարում է կարևոր ջրբաժան, որը նշեցին մեծ շուքով ու այսօր փորձում են ամուր հիմքի վրա կառուցել ներկան: 75-ամյա թատրոնի նոր շունչն ապահովում են երիտասարդ ռեժիսորները: Կարո Բալյանն այս օրերին բեմադրում է Շեքսպիրի՝ «Չափն ընդդեմ չափի» ստեղծագործությունը,  Անուշ Սարգսյանն ամերիկյան կատակերգության վրա է «մտմտում»,  Հակոբ Ղազանչյանը՝ Գոգոլի «Ռևիզոր»-ի:

«Թատրոնի խաղացանկում այս պահին 22 ներկայացում կա, մեծ մասը՝ բավական  երկարակյաց:  «Ատամնաբույժն արևելյան»-ը խաղում ենք արդեն 17 տարի ու դեռ հետաքրքիր է հանդիսատեսին: Մեծ հաջողություն ունի Կարինե Խոդիկյանի պիեսի հիման վրա բեմադրված «Սիրային քառանկյունին», Գուրգեն Խանջյանի պիեսներն են շատ սիրված: Դահլիճում նստած մարդը բեմում ճանաչում  ու գտնում է իրեն, իր հարևանին, հարազատին, ու հենց դա է նրան բերում թատրոն»,- ասաց գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:

Նրա տեղեկացմամբ` Պարոնյանի անվան թատրոնն իր աշնանային խաղաշրջանը կսկսի սեպտեմբերի 13-ին` Աղասի Այվազյանի «Եղած- չեղած մի  կյանք» պիեսի բեմադրությամբ՝ նվիրված Եղիշե Չարենցին (պիեսի բնագրային վերնագիրը՝ «Չարենցի ուղղիչ տունը»):

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին  պարոնյանցիները ծանրաբեռնված կլինեն` երեք «կանգառ» ունեն Արարատի և Վայոց  ձորի մարզերում: «Մշակութային կանգառ»-ի շրջանակում արդեն եղել են Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում:
«Մարզերում մարդիկ թատրոնի ծարավ ունեն: Ուսանողուհիներիցս մեկն իր դիպլոմային աշխատանքի համար գնաց գյուղ, հեքիաթ բեմադրեց: Վերադարձել ու լաց էր լինում: Ասում է՝ ի՜նչ տաղանդավոր երեխաներ կան, միանգամից շրջապատեցին ինձ, ծնողները գալիս, խնդրում էին՝ թող իմ երեխան էլ խաղա: Ի վերջո, մենք հոգևորի ժողովուրդ ենք: Դրա պահանջն ամենուր կա, հատկապես` շրջաններում: «Մշակութային կանգառ» ծրագիրը պետք է համակարգված ու շարունակական բնույթ կրի: Չի′ կարելի հայ մարդուն զրկել մշակույթից:  Դա նրա կենսակերպն է»,- ասում է Ղազանչյանը:

«Մշակութային կանգառի» շրջանակում մարզային առաջիկա այցին Ղազանչյանը կմեկնի գրքերի մեծ կապոցով. թատրոնից զատ, գրքի պահանջ կա մարզերում:

Վաղը ձյուն կտեղա
16 Հունվարի 2019, 17:55 Վաղը ձյուն կտեղա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica