close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սոս Սարգսյանի կիսանդրին` ռոյալի վրա. Համազգայինում վարպետի կիսանդրին է տեղադրվել

Մշակույթ

6 Սեպտեմբերի 2017, 14:45
  Սոս Սարգսյանի կիսանդրին` ռոյալի վրա. Համազգայինում վարպետի կիսանդրին է տեղադրվել

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում տեղադրվել է Սոս Սարգսյանի կիսանդրին: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ կիսանդրին պատվիրել է թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը:

«Վիգենը զանգեց ու ասաց` Լևո'ն ջան, ուզում եմ Սոսն իր թատրոնում «ներկա լինի», կարո՞ղ է կիսանդրի տեղադրենք: Ես էլ շատ ոգևորվեցի, քանի որ Սոսի կերպարի վրա ահագին ժամանակ է, ինչ աշխատում եմ: Որոշեցի նվեր անել թատրոնին: Կիսանդրին գիպսից է, կուզեի` բրոնզից լիներ, ավելի լավ կստացվեր, բայց ինչքան կարողացել, տաշել եմ, խարտել, շատ նվիրումով եմ աշխատել»,- ասաց Թոքմաջյանը:

Կիսանդրին, ի դեպ, թատրոնի ճեմասրահում գտնվող ռոյալի վրա է տեղադրված, ինչը քննարկումների տեղիք է տվել` ի՞նչ կապ ուներ Սոս Սարգսյանը ռոյալի հետ: Ըստ քանդակագործի` Չալդրանյանի մտահղացումն էր կիսանդրին ռոյալի վրա տեղադրելը: «Ճիշտ է, առաջին հայացքից թվում է` ի՞նչ կապ ունեն Սոսն ու ռոյալը, բայց չէ՞ որ ռոյալը տարիներ շարունակ թատրոնում է եղել, ի՞նչ կա, կարող էր Սոսը գալ ու հենվել դրան, պարտադիր չէ, որ նվագեր: Չէի ուզում, որ ուղիղ դրվեր, մի քիչ թեքել ենք` գեղարվեստական լուծում ենք տվել, իբր թե Սոսը հենվել է դաշնամուրին: Այդպես վարպետը կարծես նայում է թատրոնում մուտք-ելք անողներին, ուսանողներին, աշխատակիցներին, ներկայացում է դիտում, այսինքն`  նրա ներկայությունն ենք ապահովում իր անվան թատրոնում: Սա է եղել գաղափարը»,- ասաց քանդակագործը:

Թոքմաջյանը նշեց, որ փորձել է դինամիկ ֆորմաներով կիսանդրին կյանքի կոչել, ոչ թե ստանդարտ ինչ-որ բան քանդակել: Ըստ քանդակագործի` Սոս Սարգսյանը միշտ հուզումնալից բան ուներ իր մեջ, որն էլ փորձել է դեմքի վրա արտահայտել: Թոքմաջյանի միակ մտահոգությունն այն է, որ իր գաղափարը հասկանալի լինի մարդկանց:

Ի դեպ, քանդակի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին` թատրոնի նոր թատերաշրջանի բացմանը զուգահեռ: 

 

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica