Հովհաննես Վարդանյանը հանդիպել է «Սանիթեք»-ի hայաստանյան մասնաճյուղի տնօրենի հետ
Բլոգեր

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Աղբահանության կազմակերպումը այսօր լուրջ հիմնախնդիր է: Կան բացթողումներ և թերացումներ,որի նպատակով այսօր աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել աղբահանություն իրականացնող միջազգային ընկերության «Սանիթեք» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Նիկոլաս Էլ Թաուիլինի և ոլորտի պատասխանատուների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք աղբահանությունը արդյունավետ կազմակերպելու, սանիտարական մաքրման գործընթացը կանոնակարգելու և առավել արդյունավետ դարձնելու, չթերանալու ուղղությամբ տարվող բոլոր հարցերը:
Քննարկումների և պայմանավորվածության արդյունքում Նիկոլաս Էլ Թաուիլին խոստացավ սեղմ ժամանակահատվածում շտկել և կանոնակարգել աղբահանության և սանմաքրման հետ կապված բոլոր թերացումները և խնդիրները»: