close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո'չ դեղի, ո'չ դարմանի...

Հարցազրույց

7 Հոկտեմբերի 2011, 13:33
 Ո'չ դեղի, ո'չ դարմանի...

Իր բռնաբարության դեպքը պատահեց հենց այն նույն օրը, երբ Արարատում կինը սպանեց իր երկու զավակներին. Ալավերդի քաղաքում ապրող 80-ամյա Ռ. տատիկը պատմում է, թե ինչպես մոտ քսան տարեկան մեկը  բռնությամբ ներս խցկվեց իր տուն:

 

-Մենակ կնիկ եմ, էս իմ ամեն օրվա նստելու աթոռն է: Էստեղ նստած էի, ժամը յոթն էր, մեկ էլ տեսնեմ  մի քսան տարեկան (նա ոչ մեծանա...) գալիս ա: Էկավ, էկավ ու կաղնեց` մի ոտը առաջին աստիճանին ա դրել արդեն: Դե անհարմար ա էլի, շուն ա, գել ա, ես չգիտեմ` ովա-ինչա, բայց ես վեր կացա տեղիցս, կաղնեցի: Ասավ`տատի, կարելի՞ ա: Ասի` բա հասել ես տուն, ո՞նց չի կարելի, առաջ արի, տենամ` ով ես, գալուդ նպատակը ո՞րն է: (Վայ նրա նպատակը փորըմը մնա): Էնքան վատ եմ, մի ամիս ա ես տառապըմ եմ: Էկավ, ասավ, եկել եմ իմանամ ձեր Ա-ի հեռախոսի համարը:

 

-Ա-ն ո՞վ է:

 

-Ա-ն իմ ախպոր տղեն է, Ռուսաստանըմ է: Ասավ` բա հասցեն կարա՞ս տաս, ասեցի` ես նրանց տեղը չեմ իմանըմ: Էլի բարձրացավ, դե բա հըլը տուն արի: Պոհ, ասի` տուն ինչի՞ գամ, ասելիքդ ասա: Էս յախեքիցս (օձիքԱ.Կ.) հավաքեց, շրըխք պոլի մեջտեղը խփեց ինձ: Ներս գցեց: Չգիտեմ` հիմի երեւում է, թե չէ, արյուն եկավ, յեքա պատռվեց էս մասս (ճակատն է ցույց տալիս): Ընգա, ոտները քաշեց վրես ու տրորում ա, ոնց ա տրորում: Ուշաթափվեցի: Չգիտեմ, ուղղակի անհարամար ա էլի, ամսի 10-ին 80 տարեկան եմ դառնըմ: Նա էն ինչ վերաբերմունք ցույց տվուց, անտանելի վերաբերմունք: Ուշաթափված մնացել եմ պոլին, թե ինչքան ժամանակ ա իրա քեֆն առել, գնացել ա, չեմ նկատել: Ուշաթափված մեծ կնիկ, նա էլ ջահել բեմուրազ: Էլ ի՞նչ կարայի անեմ:

 

-Բա ե՞րբ ուշքի եկաք:

 

-Ուշքի եկա, մթամ թե հըլա տենամ էս որդի եմ, տեհա պոլին եմ, որդի՞ եմ, ջհանդամին եմ: Սաղ ջարդված եմ, էլ չեմ կարում պոլից ելնեմ: Էդա տհենց էլ մի կերպ չոքելով կաղնեցի: Բայց ընթացքում ձեն եմ տալի` Էդիկ, Կարինե: Հարեւաններն են: Դու մի ասա, սրանք էլ գյուղումն են, էլ ո՞վ դի լսի: Սա էլ դանակը հանեց, ասավ` խռտվիլակդ կհանեմ (կոկորդդ կկտրեմ): Ընգա գետնին, մի երեք ժամից եդը ոտի կաղնեցի, էլի վեր ընգա:

Ախպորս տունն էլ էն շենքում ա, գնալ դեմ ընդի, նրանք ընդի միամիտ են: Ըտենց էլ ժամը տասնմեկն էկավ, մի կերպ-մի կերպ, պատերիցը բռնելով, իջել-ընկել եմ էս չոբանի շոշը, հասել եմ ախպորս տուն, էն էլ  տանը չէին: Այ էդ օյինն իմ գլխին է եկել, արդեն երեք շաբաթ է` էս վիճակին եմ` ոչ դեղի եմ, ոչ դարմանի եմ:

 

-Տատի ջան, էրեխեք ունե՞ք:

 

-Չէ, չունեմ:

 

-Բայց ամուսնացած եղե՞լ եք:

-Ամուսնացած եմ ելել, 36 տարի ամուսնուս մոտ եմ ապրել, նկարն էլ հենա` պատիցը կախած ա: Ամուսինս մահացել ա, էրեխքն իմս չեն եղել: Փոքրը եղել է ութ ամսական, պահել եմ, մեծացրել եմ: Չորսն էլ ամուսնունս են եղել:

Անհաշիվ լավ ամուսին եմ ունեցել: Արտասահմանից հետ` Բուլղարիա, Ռումինիա, տարել ա, ման ա ածել ինձ իրա հետ: Ի՞նչ ասեմ, անգին եմ կորցրել, է: Էս չեմ կարա նրա պատիվը պախարակեմ...

 

-Էդ տղայի դեմքը հիշու՞մ եք:

 

-Ընգնըմ եմ քաղաքը մայթից մայթ անցնում եմ, կոշիկին էլ, գլուխն էլ նայում եմ, չեմ հիշըմ, անծանոթ է եղել, ո՞նց հիշեմ:

էդ խուժանին էլ ընգերներ ունի ստեղ: Դրանք բռնված են եղել միասին: Ինքն ասավ, անուններ ուներ, տվուց, ասավ էս նրանց հետ բանտումն եմ եղել` էս ինչ հարցով նստել եմ, էն ինչ հարցովն էլ երկրորդ անգամ եմ նստել, բացատրեց իրա արած խուժանությունները: Պարծեցավ: Այ անշնորհք, ի՞նչ պարծենալու բան կա:

Ամբողջ կազմը (ոստիկանության) էս ձորն ընգած ման ա  էգել, չգտան` ով ա: Դե ես պտի ճանաչեմ, հիշեմ, որ նրանց տեղյակ տամ: Չեմ ճանաչել բացարձակ, նա ստեղի տղա չէր, որ ստեղի տղա լեր, էսքան ման եմ գալիս, անպայման կտենամ, կճանաչեմ: Գիշեր ու ցերեկ մտքումս ա, որ հիշեմ, մի տեղ հանդիպեմ: Համարները (ոստիկանության) տվել են, ասել, որ փողոցըմ էլ տենաս, փողոցիցն էլ զանգի:

 

-Բա որ գտնեն,  ի՞նչ եք անելու:

 

-Մեր ամբողջ կազմը ոտի վրա կաղնած ա, էլ ինձ հերթ չեն տա, թե ես դրան ինչ անեմ: Մենք շատ պատվավոր ընտանիք ենք ելել: Ախպերս շատ պատվավոր, թանկ արարքով մարդ ա: Ես ճիշտ ա` էրեխա չունեմ, բայց իրեք ախպեր ունեմ, լավ ախպերներ ունեմ: Էլ ի՞նչ ասեմ, բալա ջան...

 

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica