close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի «սև ցուցակից» չվախեցող Դանիել Դեքերն Արցախում երեկ համերգ է տվել

Մշակույթ

4 Սեպտեմբերի 2017, 16:14
 Ադրբեջանի «սև ցուցակից» չվախեցող Դանիել Դեքերն Արցախում երեկ համերգ է տվել

Արցախի անկախության և Շուշիի ազատագրման 25-ամյակներին նվիրված՝ երեկ Արցախում տեղի ունեցավ ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դանիել Դեքերի «Իմ Արցախ» համերգը, որի ընթացքում առաջին անգամ հնչեց երկու երգը՝ «Արաքս» եւ «Իմ Արցախ: «Արաքս» երգի խոսքերի հեղինակը հենց Դեքերն է, իսկ երաժշտությունն  Արա Գեւորգյանինն է: Համերգն անցկացվեց Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Նորայր Դավթյան/ և հայ երգիչների մասնակցությամբ: 

Դեքերը համոզված է, որ իր այս քայլով կարող է նպաստել Արցախի ճանաչմանը և օրինակ ծառայել օտարազգի հայասեր շատ գործիչների համար։ Ավելին` օրեր առաջ նա նշել էր, որ եթե կա ադրբեջանական «սև ցուցակ», պատիվ ունի այնտեղ ներառվելու:

Հիշեցնենք, որ Դանիել Դեքերը 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ստացել է ՀՀ քաղաքացիություն։

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica