close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+14°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր՝ Ռումինիա-Հայաստան

Սպորտ

1 Սեպտեմբերի 2017, 14:51
 Այսօր՝ Ռումինիա-Հայաստան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի ԱԱ-2018-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ արտագնա խաղում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ: Հաղթանակի դեպքում Հայաստանի ընտրանին չնչին շանսեր կպահպանի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար:

6 տուրերից հետո E խմբում մրցաշարային աղյուսակն այսպիսին է.


 

                           Թիմեր            

Խ
 

Լեհաստան

6

16

 

Դանիա

6

10

 

Մոնտենեգրո

6

10

 

Հայաստան

6

6

 

Ռումինիա

6

6

 

Ղազախստան

6

2

Հայաստանի հավաքականը Ռումինիա է մեկնել հետևյալ կազմով

1.Արսեն Բեգլարյան, 2.Արմեն Մանուչարյան 3.Վարազդատ Հարոյան 4.Տարոն Ոսկանյան 5.Գաել Անդոնյան 6.Գոռ Մալաքյան 7.Էդգար Մալաքյան 8 Մարկոս Պիզելլի 9.Ռուսլան Կորյան 10.Տիգրան Բարսեղյան 11.Արթուր Սարկիսով 12.Գոռ Մանուկյան 13.Կամո Հովհաննիսյան 15.Գագիկ Դաղբաշյան 16.Գրիգոր Մելիքսեթյան 17.Արտակ Եդիգարյան 18.Հենրիխ Մխիթարյան 19.Հովհաննես Համբարձումյան 20.Լևոն Հայրապետյան 21.Դավիթ Մանոյան 22.Սարգիս Ադամյան 23.Արաս Օզբիլիս

Այօսր հավաքականն այցելել է Բուխարեստի հայկական եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Ռումինիայի հայկական թեմի առաջնորդ Տաթև սրբազանի հետ:

Սրբազանն օրհնել է մեր հավաքականին՝ մաղթելով  հաջողություն Ռումինիայի հավաքականի հետ առաջիկա խաղում:

Բուքմեյքերների կարծիքը.

Բուքմեյքերներն այս խաղում բացահայտ ֆավորիտ են համարում տանտերերին՝ Ռումինիայի հավաքականին, որոնց հաղթանակի համար սահմանված է 1,44 գործակից; Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատվում է 7,4, իսկ ոչ-ոքին՝ 4,5 գործակցով:

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22.45-ին:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica