close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Հարությունյանը` պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար

Մշակույթ

31 Օգոստոսի 2017, 15:55
 Դավիթ Հարությունյանը` պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմին է ներկայացրել նոր գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանին:

Շնորհակալություն հայտնելով թատրոնի արդեն նախկին գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանին՝ Արամ Սուքիասյանը ստեղծագործական նորանոր հաջողություններ է մաղթել վերջինիս՝ համոզմունք հայտնելով, որ Դավիթ Հարությունյանը, պահպանելով թատրոնի կյանքի ընթացքում ձևավորված ավանդույթները, իր ձեռագրով ու ոճով նոր շունչ կհաղորդի թատրոնին:

«Երևանի քաղաքապետի անունից շնորհավորում եմ պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմին և նոր գեղարվեստական ղեկավարին: Հաշվի առնելով Դավիթ Հարությունյանի տարիների փորձառությունն այս թատրոնում, ինչպես նաև նրա բեմադրությունների արձագանքը, թատրոնի տնօրինության հետ մենք համարձակ քայլի ենք գնացել՝ պատասխանատու այս գործը, առայժմ մեկ տարի ժամկետով, հանձնելով Դավիթ Հարությունյանին: Վստահ եմ, որ թատրոնը շարունակելու է իր հաղթարշավը՝ նոր ոճով և նոր ներկայացումներով»,- ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Դավիթ Հարությունյանը շնորհակալություն հայտնելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար՝ նշել է, որ կփորձի անել հնարավորը թատրոնի կյանքում դրական փոփոխություններ արձանագրելու համար: 

Թատրոնի անձնակազմը շնորհակալություն է հայտնել Հակոբ Ղազանչյանին շուրջ 2 տասնամյակի համատեղ աշխատանքի համար և ողջունել նոր ղեկավարին:

Հակոբ Ղազանչյանն իր հերթին ընդգծել է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը թողնելու իր որոշումը պայմանավորված է արտերկրում նոր բեմադրություն ներկայացնելու և գործնական այլ առաջարկների հետ, որոնք ժամանակային առումով անհամատեղելի կլինեին թատրոնում իր աշխատանքի հետ:

ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
Հարցեր` Բագրատ Եսայանին
19 Նոյեմբերի 2018, 12:01 Հարցեր` Բագրատ Եսայանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica