close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վաճառված յուրաքանչյուր տոմսի 10 տոկոսը` բանակին. Սունդուկյանի նորանշանակ տնօրենի որոշումը

Մշակույթ

30 Օգոստոսի 2017, 14:17
 Վաճառված յուրաքանչյուր տոմսի 10 տոկոսը` բանակին. Սունդուկյանի նորանշանակ տնօրենի որոշումը

Տեղեկացրել ենք, որ  այսօր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը թատրոնի կոլեկտիվին ներկայացրեց նորանշանակ տնօրեն Վարդան Մկրտչյանին:

Մկրտչյանը, որպես տնօրեն, խոսելով  իր անելիքների մասին, նշեց, որ մեկ ամսվա ընթացքում արդեն հասցրել են բավականաչափ գործառույթներ իրականացնել: Նրա խոսքով` ցանկացած կառավարում բխում է գեղարվեստական ծրագրից, և եթե չկա գեղարվեստական ծրագիր, նշանակում է, որ չկա նաև կառավարում:

Նորանշանակ տնօրենը նշեց նաև, որ հայտնի են իրենց առաջիկա անելիքները: «Առաջին լուրջ բացը, որ պետք է լրացնենք թատրոնում, հասարակայնության հետ կապերի հզորացումն է: Այդ խողովակը` թատրոն-հասարակություն,  հնարավորինս պետք է ժամ առ ժամ ակտիվացնել»,- տեղեկացրեց նա:

Մկրտչյանը հայտնեց նաև, որ այս ընթացքում հանդիպել են պաշտպանության նախարարի հետ: «95-րդ թատերաշրջանի ընթացքում վաճառված յուրաքանչյուր տոմսի 10%-ը մենք փոխանցելու ենք Հայոց բանակին: Բացի դրանից` նաև այլ գործառույթներ պետք է իրականացնենք բանակում»,- ասաց նա:

Ըստ Մկրտչյանի` նախատեսված առաջիկա քայլերից է նաև IT ոլորտը կարգավորելը` ֆեյսբուքյան էջի թարմացում, նոր կայք:

«Մենք չենք կարող սահմանափակվել միայն այս հիմնական բեմով, պետք է ստեղծենք տարբեր հարթակներ, պետք է ակտիվացնենք թատերական հոսանքները մայր թատրոնի շուրջ, այլ ոչ թե` հակառակը»,- ասաց նա, ապա նշեց, որ այնքան միամիտ չէ, որ կայծակնային արդյունք խոստանա:

Այդուհանդերձ, Մկրտչյանը խոստացավ, որ տարեցտարի ունենալու ենք ավելի լավ թատրոն, և եթե չիրականացնի իր ծրագրերը, սիրահոժար կհեռանա:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica