close
Եղանակը Երևանում
24 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դրա տակ պետք է մտնել տղամարդկային ողնաշարով. Վարդան Մկրտչյանը` նոր պաշտոնի մասին

Մշակույթ

30 Օգոստոսի 2017, 13:15
 Դրա տակ պետք է մտնել տղամարդկային ողնաշարով. Վարդան Մկրտչյանը` նոր պաշտոնի մասին

Տեղեկացրել էինք, որ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել Վարդան Մկրտչյանը: Այսօր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ամիրյանը մայր թատրոնի կոլեկտիվին ներկայացրեց նորանշանակ տնօրենին:

Շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն Ստեփան Դավթյանին` Ամիրյանը նշեց, որ ուրախ է` թատերաշրջանը թատրոնում սկսվում է փոփոխություններով:

«Ուզում եմ ներկայացնել թատրոնի նոր տնօրենին, որի սիրտն արդեն հասցրել է գերվել մայր թատրոնում ևս: Վարդան Մկրտչյանի աշխատանքը, որպես Համազգային թատրոնի տնօրենի, արժանի է շատ բարձր գնահատականի: Նշանակվելով մայր թատրոնի տնօրեն`Վարդանը Մկրտչյանն էլ ավելի մեծ պատասխանատվություն կցուցաբերի և իր բոլոր հնարավորությունները կօգտագործի ի շահ մայր թատրոնի առաջխաղացման և զարգացման»,- ասաց նախարարը:

Մկրտչյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ այս օրերին շատերն են իրեն շնորհավորում: «Ինձ շնորհավորում են  և մի տարօրինակ բան ասում` բարով վայելես: Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում բարով վայելելը, որովհետև այս ամենի մեջ ես առաջին հերթին հասկանում եմ մեկ բան`ինչ պատասխանատվություն եմ վերցնում իմ ուսերին»,- ասաց նա, ապա հավելեց, որ մայր թատրոն գալը և մայր թատրոնին ծառայելը նախ և առաջ պատասխանատվության մեծ բեռ է:

«Այսպես ստացվեց, և դրա տակ պետք է մտնել տղամարդկային ողնաշարով ու կարողանալ բոլոր հնարավորությունները ծառայեցնել ի շահ թատրոնի»,- ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով` ինքը չի ցանկանում, որ մայր թատրոնը շարունակի քայլել իր վաստակած փառքի էներգիայով: Մկրտչյանը նշեց, որ իր երազանքն է, որպեսզի մայր թատրոնը դառնա ՀՀ թատերական այցեքարտը ողջ աշխարհում: Սա իրականացնելու համար, ըստ նորանշանակ տնօրենի,  շատ աշխատանք է պետք, բայց իրենք աշխատանքից չեն խորշում: 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica