close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+12°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնիայի հյուսիսի ուղղությամբ

Աշխարհ

29 Օգոստոսի 2017, 10:22
 Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնիայի հյուսիսի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնիայի հյուսիսի ուղղությամբ. հայտնում է РИА Новости-ն:

BBC-ն հաղորդվում է, որ հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզու տարածքով և ընկել ծովը: Ճապոնիան չի փորձել խոցել այն: Ճապոնական իշխանությունները տեղի բնակիչներին կոչ  են արել զգույշ լինել:

Օրեր առաջ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ էր արձակել:

Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ավելի վաղ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը  հայտարարել էր, որ Փհենյանն ուսումնասիրում է Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, ասել էր, որ Գուամին հարվածելու դեպքում ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի հետ այնպիսի բան կանի, որ նախկինում ոչ ոք չէր տեսել:


Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica