close
Եղանակը Երևանում
17 Դեկտեմբերի 2017
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուսուցչի որակավորման տարակարգերի համար տրվող գումարի չափը պետք է ավելանա. Լևոն Մկրտչյան

Հասարակություն

26 Օգոստոսի 2017, 11:12
 Ուսուցչի որակավորման տարակարգերի համար տրվող գումարի չափը պետք է ավելանա. Լևոն Մկրտչյան

Ուսուցիչների ֆինանսավորման կարգը պետք է վերանայվի . երեկ` Արագածոտնի մարզում դպրոցների տնօրենների հետ օգոստոսյան քննարկումների ժամանակ, ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Ըստ նախարարի` այդ առումով անարդարությունը փոխելու տարբեր ճանապարհներ կան, որոնցից մեկն էլ տարակարգերի համար տրվող գումարի չափի ավելացումն է:

«Մի տարակարգից մյուսին անցնելու համար 10-12 տարի ժամանակ է հարկավոր, այսինքն` ուսուցիչների համար անհնար ենք դարձրել մոտիվացիան` տարակարգից տարակարգ տեղափոխվելու: Տարակարգերի մեջ էլ առանձնապես գումարային մեծ տարբերություն չկա, դրա համար էլ պետք է տարակարգերի գումարներն ավելացնել: Բնական է, որ Արարատյան բակալավրիատի նկատմամբ միանշանակ դիրքորոշում չկա, քանի որ ուսուցիչը ստանում է 60-80 հազար դրամ, իսկ Արարատյան բակալավրիատի շրջանակներում դասավանդող ուսուցիչը` 350-400 հազար դրամ. այս ճեղքվածքը խանդ է առաջացնում: Եթե պայմանականորեն Արարատյան բակալավրիատը համարենք մեր ամենաբարձր` 4-րդ տարակարգը, ուրեմն` պարտավոր ենք մյուս տարակարգերը գումարային առումով մոտեցնենք իրար: Այսինքն` երրորդ տարակարգում ուսուցիչը պետք է ստանա 250-300 հազար դրամ, իսկ երկրորդում` 200-250 հազար , և առաջինում` 180-200 հազար»,-ասաց ԿԳ նախարարը:

Նա նշեց նաև, որ ֆինանսավորման դեպքում պետք է հարցին նայել ուսուցչի տեսանկյունից` նույն ուսուցիչը Երևանում և Արագածոտնի մարզում տարբեր գումար է ստանում, բայց` նույն աշխատանքը կատարում: Դրա համար էլ, ըստ նախարարի,  ֆինանսավորման նոր բանաձևում ուզում են բազային ֆինանսավորման անցնել` դրույքի համար և անկախ աշակերտների թվից` ուսուցչին տալ որոշ գումար:

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
16 Դեկտեմբերի 2017, 21:30 ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ
16 Դեկտեմբերի 2017, 18:00 Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ
Հերթական երկրաշարժը` Իրանում
16 Դեկտեմբերի 2017, 11:00 Հերթական երկրաշարժը` Իրանում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica