close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+9°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հս. Կորեան հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Աշխարհ

26 Օգոստոսի 2017, 10:14
 Հս. Կորեան հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան շաբաթ առավոտյան հրթիռ է արձակել: Նախնական տվյալների համաձայն՝ դրանք եղել են փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ. հայտնում է РИА Новости-ն`«Ռոնհապ» գործակալությանը հղումով:

Սա ԱՄՆ-ի հետ սպառնալիքների փոխանակումից հետո իրականացված առաջին արձակումն է։ Երեք հրթիռներն արձակվել են Կանվոնդո նահանգից՝ Ճապոնական ծովի ուղղությամբ։

Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ավելի վաղ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը  հայտարարել էր, որ Փհենյանն ուսումնասիրում է Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, ասել էր, որ Գուամին հարվածելու դեպքում ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի հետ այնպիսի բան կանի, որ նախկինում ոչ ոք չէր տեսել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica