close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հոգլանդը նոր բան չի ասել ԼՂ խնդրի մասին. Էդվարդ Նալբանդյան

Քաղաքական

24 Օգոստոսի 2017, 13:34
 Հոգլանդը նոր բան չի ասել ԼՂ խնդրի մասին. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած դրույթները: ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ամերիկացի համանախագահը որևէ նոր բան չի ասել: 

«Նայեք նախորդ բոլոր հայտարարությունները, կտեսնեք, որ նույնն է»,- ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով այդ դրույթների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը` Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Մենք մեր վերաբերմունքը հայտնել ենք, երբ համապատասխան հայտարարություն է արվել. նայեք հինգ հայտարարությունները՝ եռանախագահող երկրների նախագահների մակարդակով: Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ: Այլ հարց է, որ Ադրբեջանն է խուսափում ինչ-որ ձևով իր դիրքորոշումը հայտնելուց և ոչ միայն խուսափում է, այլև ձևացնում է, որ ոչ մի այդպիսի առաջարկներ, սկզբունքներ գոյություն չունեն»:

Նախարարը վստահեցրեց, որ ամերիկացի համանախագահի հայտարարության մեջ հայկական կողմի համար որևէ վտանգավոր բան չկա:

Հարցին` ի՞նչ միտում ունի համանախագահի այդ հրապարակումը, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ վերջանում է ամերիկացի համանախագահի մանդատը և գնալուց առաջ ուղղակի հարցազրույց է տվել և նորից ինչ-որ հարցերի շուրջ խոսել:

Աղբյուր` Yerkirmedia.am

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica