close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2017
+2°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Տղե՛րք, ես լավ եմ, դուք կռվե՛ք». Հովսեփն այսօր կդառնար 29 տարեկան

Հասարակություն

23 Օգոստոսի 2017, 11:41
 «Տղե՛րք, ես լավ եմ, դուք կռվե՛ք». Հովսեփն այսօր կդառնար 29 տարեկան

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար, կապիտան  Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 29 տարեկան:

Կապիտանը Արմավիրի մարզի Ապագա գյուղից էր, սակայն վերջին շրջանում ընտանիքի՝ կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ բնակվում էր ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում:

Հովսեփ Կիրակոսյանը Հայաստանի զինված ուժերում ծառայում էր 2006թ.-ից: Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, տեղափոխվել է Ստեփանակերտ, որից հետո արդեն` Մատաղիս:

Հովսեփ Կիրակոսյանը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Նա գնդակների տարափի տակ զինվորներին թողել է խրամատներում և անձամբ նետվել մարտի դաշտ: Ծանր վիրավորված կապիտանը, 30 մետր վազելով, առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Զինվորները նրան խրամատ են տարել, բայց ինտենսիվ կրակոցների պատճառով չեն կարողացել դուրս բերել տարածքից, իսկ Կիրակոսյանը հրամայել է. «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:

Նշենք, որ նախորդ տարի Արմավիրի մարզի Ապագա համայնքում բացվել է կապիտանի հիշատակը հավերժացնող խաչքար և պուրակ: Հետմահու պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն» մեդալով:

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica