close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2017
+2°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոչինչ էլ չէին հափշտակել. դանակահարության պատճառը վիճաբանությունն էր

Հասարակություն

23 Օգոստոսի 2017, 11:10
 Ոչինչ էլ չէին հափշտակել. դանակահարության պատճառը վիճաբանությունն էր

Օգոստոսի 21-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել 1985 թ. ծնված Գրիգոր Գ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին:

ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Թումանյանի բաժնի և ՀՀ ՔԿ ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող տան մոտ Գրիգոր Գ.-ն վեճի է բռնվել 1989 թ. ծնված Սարգիս Մ.-ի հետ, որի ընթացքում Սարգիս Մ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գրիգոր Գ.-ին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

Սարգիս Մ.-ն հայտնաբերվել է Լոռու մարզի Ախթալա համայնքում և բերման ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին:
Ըստ տուժողի հաղորդման՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 20.00-ից 21.00-ի սահմաններում, Սարգիս Մ.-ն վիճաբանության ժամանակ դանակով 2 անգամ հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք, սակայն իրենից ոչինչ չի հափշտակել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica