close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2018
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2018
USD1480.94
GBP1678.03
EUR1602.52
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկնարկել են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները

Հասարակություն

22 Օգոստոսի 2017, 21:58
 Մեկնարկել են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները

Օգոստոսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառումները:

Շրջանավարտներին հանդիպել և ողջունել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, պաշտպանական գերատեսչության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր իրենց ելույթներում մանրամասն անդրադարձել են պաշտպանական բնագավառում իրականացվող բարեփոխումների նպատակներին, հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարներին, զինվորական ծառայության առանձնահատկություններին, ինչպես նաև զինծառայողներին տրամադրվող սոցիալական երաշխիքներին:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica