close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2017
+1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
news@yerkir.am yerkir.am@gmail.com
ՎԵՐԵՎ

Քննարկվել են էներգետիկ համակարգում KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը

Տնտեսական

22 Օգոստոսի 2017, 21:15
 Քննարկվել են էներգետիկ համակարգում KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն օգոստոսի 22-ին ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը՝ տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորությամբ:

Քննարկվել են գերմանական բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրերին Աշոտ Մանուկյանը նշել է, որ բարձր է գնահատում բանկի հետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ  այն այսուհետ ևս կլինի արդյունավետ:

«Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության աջակցությունը մեր երկրին՝ անկախության 25 տարիների ընթացքում և կարևորում ենք Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ մեր երկրի բարեկամական հարաբերությունները շարունակվելու են թե որպես Գերմանիա՝ առանձին վերցրած երկրի, և թե որպես Եվրամիության անդամ, շարժիչ ուժ ներկայացնող երկրի»,- ասել է Աշոտ Մանուկյանը։

Օլաֆ Զիմելկան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության  համար և նշել. «Բավականին երկար ճանապարհ ենք անցել։  Կարծում եմ՝ նման ծրագրի պարագայում մենք  կարող ենք խոսել  առաջընթացի և հաջորդող քայլերի մասին»,- ասել է  Բանկի տարածաշրջանային տնօրենը:

Զրուցակիցներն  անդրարձել են  նաև ծրագրերի իրականացման ընթացքին,

 ժամկետներին և ըստ փուլերի դրանց  իրականացման հնարավորություններին:

Օլաֆ Զիմելկան  պատրաստակամություն է հայտնել քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկները՝  հետագա քայլերը նախանշելու համար:

Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica