close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2017
+23°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2017
USD1477.88
GBP1648.24
EUR1573.60
RUB18.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արամայիս Գրիգորյանի հետ որևէ խնդիր չունեմ. Արծվիկ Մինասյան

Քաղաքական

22 Օգոստոսի 2017, 17:14
 Արամայիս Գրիգորյանի հետ որևէ խնդիր չունեմ. Արծվիկ Մինասյան

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հավաստիացրեց, որ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ որևէ խնդիր չունի:

Նշենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե Արարատի մարզի համայնքապետերը հրաժարվել էին կատարել Արծվիկ Մինասյանի հրահանգները` հրդեհ մարելու հետ կապված:

Մինասյանն, այնումամենայնիվ, չհերքեց, որ միջադեպ եղել է: «Երբ ես հրահանգեցի, որ վերևում օգնության կարիք կա, և անհրաժեշտ է, որ խումբ գնա, համայնքապետերից մեկն էր երևի, որ ասաց` ոչ, մենք չենք ենթարկվում, մենք ունենք մեկ ղեկավար, և այդ ղեկավարի ցուցումը պետք է լինի: Ես ասել եմ, որ` եթե դուք ձևականությունների հետևից եք ընկել, կարող եք հեռանալ այստեղից և չխանգարել, որպեսզի մյուսներն աշխատեն»,- պատմեց նա:

Մինասյանը սա  բնապահպանության նախկին և ներկայիս նախարարների միջև կռիվ չի համարում: Նա նշեց, որ, անկախ նրանից, թե իր նախկին պաշտոնյա ընկերներն ինչ են արել, իր խնդիրն է բարելավել և ավելի որակյալ դարձնել այս համակարգը:

«Իմ առաջին քայլով, որպես բնապահպանության նախարար, Արամայիս Գրիգորյանին ոսկե մեդալով եմ պարգևատրել: Ես այդպիսի խնդիր չունեմ նրա հետ»,- նշեց նախարարը: 

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica