close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ` Արցախում

Արցախ

22 Օգոստոսի 2017, 17:23
 Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ` Արցախում

Բանակային նոր ուսումնաշրջանի մեկնարկային գործընթացների շրջանակում, օգոստոսի 22-ին, Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ են իրականացվել  բանակի վարչության և կառավարման մարմինների ներգրավմամբ: Նշված միջոցառումներին՝ ըստ գործառութային պարտականությունների մասնակցել են բաժինների և ծառայությունների պետերը, շտաբի վարչության սպայակազմը: Իրականացված համալիր գործընթացների շրջանակում անց են կացվել տարաբնույթ մարզումներ, ըստ առանձին ուղղությունների համապատասխան պաշտոնատար անձինք հանդես են եկել զեկույցներով, ծավալվել են քննարկումներ, ճշգրտվել 2017 թվականի 2-րդ կիսամյակի խնդիրները: Վերջում առաջիկա անելիքների վերաբերյալ, մարզումներին մասնակցող զինվորականները ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել բանակի հրամանատարի կողմից:

Հիշեցնենք, որ բանակային նոր ուսումնական փուլը մեկնարկել է օգոստոսի 14-ին: 1-ին փուլում մարտավարաշարային պարապմունքներ են կատարվել ջոկ, դասակ, վաշտ, գումարտակ և զորամաս օղակներում, որոնց արդյունքում մասնակից բոլոր ստորաբաժանումները ներդաշնակվել և բերվել են մարտական պատրաստականության պատշաճ մակարդակի:

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica