close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2017
+23°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2017
USD1477.88
GBP1648.24
EUR1573.60
RUB18.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԴԱՀԿ առանձին ծառայողներ անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքը

Իրավունք

22 Օգոստոսի 2017, 16:42
 ԴԱՀԿ առանձին ծառայողներ անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԴԱՀԿ առանձին ծառայողների կողմից պատշաճ չեն կատարվել օրենքով սահմանված իրենց ծառայողական պարտականությունները, և անհիմն ձգձգվել է կատարողական վարույթի ընթացքը:

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ստացվել էր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գրությունն առ այն, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22.05.2016թ. տրված թիվ ԿԴ/0637/02/11 կատարողական թերթի համաձայն՝ պետք է պարտավորեցնել պատասխանող ՍՊԸ-ին՝ վերականգնել հայցվոր ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող՝ դեպի խիճը տանող ճանապարհը և վերացնել ՍՊԸ-ի սեփականատիրական իրավունքի խախտումները: Սակայն պատասխանող ՍՊԸ-ի տնօրենը հայտարարել է, որ չի կարող կատարել կատարողական թերթի պահանջները:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ իրականում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի բաժանմունքի համապատասխան աշխատակիցները չեն կատարել օրենքով սահմանված իրենց ծառայողական պարտականությունները և, խախտելով ՀՀ  դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի 34-րդ հոդվածի պահանջները, ոչ պատշաճ ընթացակարգով, սահմանված ժամկետների խախտումներով, անձնական այլ շահագրգռվածությունից դրդված՝ անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքը, որով էական վնաս է պատճառվել ՍՊ ընկերության իրավունքներին և օրինական շահերին:

Քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica