close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2018
+2°
+9°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2018
USD1482.69
GBP1668.14
EUR1589.56
RUB18.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ ժողովրդի համար Զեյթունցյանը միշտ «ներկա է լինելու». վարչապետի ցավակցական ուղերձը

Հասարակություն

22 Օգոստոսի 2017, 14:12
 Հայ ժողովրդի համար Զեյթունցյանը միշտ «ներկա է լինելու». վարչապետի ցավակցական ուղերձը

Վարչապետ Կարեն Կարապետյանի ցավակցական խոսքը Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ. «Պերճ Զեյթունցյանը մեր ժամանակների ամենամեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: 

Անչափ մեծ է նրա ավանդը հայ արձակի զարգացման ասպարեզում: Հնարավոր չէ պատկերացնել վերջին տասնամյակների հայ դրամատուրգիան և թատրոնն առանց նրա ծանրակշիռ դերակատարության: Բազմաթիվ բեմերից նրա դրամատուրգիան խոսել է և շարունակելու է խոսել ինչպես պատմության ու ներկայի, այնպես էլ մեր ապագայի հետ՝ միշտ մնալով ազդեցիկ ու արդիական: Մի առիթով Պերճ Զեյթունցյանը մեջբերել էր մեր մեծ բանաստեղծ Համո Սահյանի հայտնի խոսքերը՝ «Ինձ բացակա չդնեք», և այսօր պետք է ասեմ, որ մեր բոլորի համար, հայ ժողովրդի համար նա միշտ «ներկա է լինելու»: 

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն եմ հղում Պերճ Զեյթունցյանի ընտանիքին ու մտերիմներին, ինչպես նաև բազմաթիվ ընթերցողներին»: 

Վարդենյաց լեռնանցքը փակ է
18 Հունվարի 2018, 19:21 Վարդենյաց լեռնանցքը փակ է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica