close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարբած ոստիկանը ատրճանակով հարվածել է քաղաքացուն ու կրակել նրա ուղղությամբ. հաղորդում

Իրավունք

22 Օգոստոսի 2017, 13:03
 Հարբած ոստիկանը ատրճանակով հարվածել է քաղաքացուն ու կրակել նրա ուղղությամբ. հաղորդում

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Հիշյալ գործի նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն` խարդախությունների կատարման մեջ մեղադրվող Ս. Ա.-ն բռնություն է գործադրել Արաբկիր վարչական շրջանի տարածքում իր ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազորի նկատմամբ և դիմել փախուստի:

Սակայն քրեական գործի նախաքննության ընթացքում Ս. Ա.-ն հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության հիշյալ աշխատակիցը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում հետապնդել է իրեն, ապա հասնելով` ոտքերով և ձեռքում եղած ատրճանակով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, երբ ինքը դիմել է փախուստի, կրակոցներ է արձակել իր ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ Ս. Ա.-ի հաղորդումն առերևույթ պարունակում է պաշտոնատար անձի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցագործության հատկանիշներ, վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica