close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2017
+23°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2017
USD1477.88
GBP1648.24
EUR1573.60
RUB18.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սուրեն Կարայանն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի

Հասարակություն

18 Օգոստոսի 2017, 17:20
 Սուրեն Կարայանն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի

Օգոստոսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ այցելել է «Մեղրի»ազատ տնտեսական գոտու տարածք՝ ուսումնասիրելու և քննարկելու ԱՏԳ-ի զարգացման ուղիները։

Նախարարությունից տեղեկացնում են, որ քննարկումներին մասնակցել են նաև համայնքի ղեկավարը, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագծողներ և անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղի պատասխանատուները։

Աշխատանքային խումբը Ազատ տնտեսական գոտու տեխնիկական առաջադրանքը քննարկել և նախապատատրաստել է հաստատման։ 

Նշենք, որ  երեկ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն և սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։ 

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica