close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճանապարհային երթևեկության կանոններն եմ խախտել, մնացածում մեղավոր չեմ. Հրաչյա Հարությունյան

Հասարակություն

18 Օգոստոսի 2017, 16:27
 Ճանապարհային երթևեկության կանոններն եմ խախտել, մնացածում մեղավոր չեմ. Հրաչյա Հարությունյան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ ռուսաստանյան դատարանի վճիռը ճանաչելու միջնորդությունը։

Դատական նիստը սկսելուց առաջ Հարությունյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա հայտարարեց, որ իրեն միայն մեղավոր է ճանաչում երթևեկության կանոնները խախտելու մեջ: «Ես իմ մեղավորությունն ընդունում եմ, որ ճանապարհային երթևեկության կանոններն եմ խախտել։ Մնացածում մեղավոր չեմ, իսկ մեքենան սարքին է եղել»,- ասաց Հարությունյանը։

Նա հայտնեց, որ Ռուսաստանում պատժի կրման ողջ ընթացքում գտնվել է պատժախցում: «Ռուսաստանում բանտային պայմանները շատ վատն են եղել։ Իբրև թե ճաշարան չեմ գնացել, դրա համար պատժի կրման ողջ ընթացքում պահել են պատժախցում, բայց ես ճաշարան գնացել եմ»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ փոխհատուցման հարցն էլ լուծվել է Հայաստանի միջոցներով։

Հարությունյանը նաև հայտնեց, որ Հայաստանում սկսել է բուժումը: Նշենք, որ նա ՌԴ-ում հրաժարվել էր բուժումից:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը իր «ԿամԱԶ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսի, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Նա դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:  2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ պատժի մնացած մասը կրելու համար:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica