close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2017
+23°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2017
USD1477.88
GBP1648.24
EUR1573.60
RUB18.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամուսինը ծեծի էր ենթարկել կնոջը. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

18 Օգոստոսի 2017, 16:16
 Ամուսինը ծեծի էր ենթարկել կնոջը. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 23-ամյա կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել վերջինիս ամուսնուն:

Քննչական կոմիտեցին տեղեկանում ենք, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 23:30-սահմաններում, Երևանի բնակիչ, 33-ամյա տղամարդն իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի, դեմքի և մարմնի տարբեր շրջաններին՝ պատճառելով առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica